Այլևս հույս չունենալ. ԱՄՆ-ը էլ փող չի տա

Պուտինից բացի` խնդիր ունեն Ռուսաստանի հետ Մեկ ամսից՝ աշխարհի հզորագույն մահացու զենքի և տնտեսական լծակների տիրացող Թրամփի համար «գլխացավանքները», թերևս, բազմաթիվ են լինելու` Սիրիայի ճգնաժամ, ԴԱԻՇ-ի դեմ պայքար և, իհարկե, Ռուսաստանի հետ խնդրահարույց հարաբերությունները: ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն ու պաշտպանության նախարարի պաշտոնում նրա առաջադրած թեկնածուն տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունեն Ռուսաստանի ու նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ, գրում է The Washington Times-ը: Թրամփը մեծարում է Պուտինին, որպես ուժեղ առաջնորդի, մինչդեռ, ծովային հետևակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսն անցած տարի հայտարարում էր՝ Ռուսաստանը գլոբալ անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է, իսկ Պուտինը՝ միջազգային բոլոր նորմերը ոտնահարող առաջնորդ: «Շատ, շատ բարդ է ետ կանգնել որոշ պնդումներից, որ նա արել է Արևմուտքի հասցեին, և հիմա շատերի մոտ է հարց առաջանում՝ Պուտինը խելագարվե՞լ է, հո չի՞ զառանցում: Սակայն, կարծում եմ՝ Պուտինից բացի, մենք ընդհանրապես խնդիր ունենք Ռուսաստանի հետ»,- անցած տարի Herritage Foundation-ում կարդացած դասախոսության ժամանակ հայտարարել է Ջեյմս Մատիսը, մանրամասնելով՝ «Ասում են, երբ Պուտինը լքի պաշտոնը, գործերը կլավանան: Սակայն, իմ կարծիքով, դա սին պատրանք է միայն»: Ավելի քան 40 տարի ամերիկյան զինված ուժերում ծառայած, Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան զորքերն առաջնորդած գեներալը նաև պնդել էր՝ Ռուսաստանը կանգնած է լրջագույն տնտեսական, ժողովրդագրական խնդիրների առաջ, որոնք ի զորու չէ լուծել մոտ ապագայում: «Հետևաբար, սեփական անվտանգությունն ապահովելու, համաշխարհային ասպարեզում ազդեցությունը չկորցնելու համար Կրեմլը փորձելու է անընդհատ ապակայունացնել իրավիճակն աշխարհում»,- ենթադրել է գեներալ Մատիսը: «Պուտինը պառկում է քնելու վստահությամբ, որ ինքը կարող է խախտել միջազգային բոլոր նորմերը, իսկ Արևմուտքը կրկին փորձելու է դրանց հետևել: Սա շատ վտանգավոր իրավիճակ է: Եվ ցանկացած խելամիտ բան, որ Արևմուտքը հիմա անում է ճգնաժամը հարթելու, կրքերը հանդարտեցնելու համար, Պուտինի կողմից ընկալվում է որպես թուլություն»,- անցած տարի հայտարարել էր Մատիսը՝ իր խոսքում «պատերազմ» որակելով ռուսների ներխուժումն Ուկրաինա: Ի տարբերություն Ռուսաստանի ու այդ երկրի առաջնորդի, Թրամփն ու նրա ընտրած պաշտպանության նախարարը համակարծիք են Իրանի հարցում․ երկուսն էլ Թեհրանը համարում են սպառնալիք՝ ընդդիմանալով ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրին: Երկուսն էլ համոզված են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները բավարար միջոցներ չեն տրամադրում պաշտպանությանը և երկուսն էլ առաջարկում են ավելացնել ռազմական ծախսերը՝ «Ամերիկան կրկին հզոր ու անվտանգ դարձնելու համար»: ԱՄՆ-ը իր սահմաններից դուրս ծավալվող հակամարտություններին չի միջամտի Օրերս պաշտպանության նոր նախարարին ներկայացնելիս, Թրամփը խոսել է ԱՄՆ-ի նոր ռազմական դոկտրինի մասին, պնդելով, թե այսուհետ Նահանգներն իր սահմաններից դուրս ծավալվող հակամարտություններին միջամտելու փոխարեն ուժերը կենտրոնացնելու է ահաբեկչության դեմ պայքարի ու «Իսլամական պետություն»-ը վերացնելու ուղղությամբ: «Մենք կհասնենք մեր նպատակին, և ցանկացած ժողովուրդ, որն այդ ճանապարհին կկանգնի մեր կողքին, կդառնա մեր դաշնակիցը: Մենք նրանց արածը չենք մոռանա, մենք ուզում ենք ամրապնդել մեր ունեցած դաշնակցային հարաբերություններն ու նորերը ստեղծել»,- ասել է Թրամփը: Նա նշել է նաև, թե պետք է ավելացնել ռազմական ոլորտի ծախսերը, ընդգծելով, որ այդ հարցով դիմելու է Կոնգրեսի հանրապետական մեծամասնությանը: «Մենք պետք է մեր ռազմական հզորությունները զարգացնենք ոչ թե ագրեսիայի, այլ պաշտպանության համար: Մենք զենք ենք գնում ոչ թե հակամարտություններ փնտրելու, այլ դրանցից խուսափելու համար: Կարճ ասած՝ փորձելու ենք խաղաղության հասնել՝ հզորանալով»,- հայտարարել է ԱՄՆ-ի ընտրյալ նախագահը: Թրամփի հայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ-ը իր սահմաններից դուրս ծավալվող հակամարտություններին չի միջամտելու, նշանակում է, որ այլ երկրներում ժողովրդավարություն հաստատելու գործընթացներին ԱՄՆ-ը չի խառնվելու` կենտրոնանալով` ահաբեկչության դեմ պայքարի ու «Իսլամական պետություն»-ը վերացնելու վրա: Ավելին, օրերս Թրամփի` անցումային շտաբի ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը վստահեցրեց, որ ԱՄՆ-ը «միլիոններ չի քամուն տալու»` այլ երկրներում ժողովրդավարություն հաստատելու համար... Սա նոր իրավիճակ է, որը կազդի աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Մնում է հասկանալ, թե ինչպես իրեն կդրսևորի Պուտինը, որը նախկին խորհրդային պետություններում Արևմուտքի քաղաքականությունը, մեղմ ասած, չէր ողջունում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am