Վարչապետը պետք է հաղթի վիշապին, որն ունի երեք Կ գլուխ՝ կոռուպցիա, կլան և կրիմինալ
Բաց նամակ վարչապետին՝ ինչպես վերափոխել Հայաստանը Հարգելի վարչապետ, Քանի որ դուք հավատւմ եք հեքիաթներին ապա դուք պետք է դառնաք հեքիաթի այն հերոսը, ով կհաղթի դևին, որն ունի երեք Կ գլուխներ՝ կոռուպցիա, կլան և կրիմինալ: Այդ երեք Կ-երրը կրակ են թափում բոլոր ոլորտների /քաղաքական, ռազմական, տնտեսական, կրթական և այլն/ վրա՝ այրելով մեր երկրը: Դուք ոչ թե ջուր լցնելով պետք է հանգցնեք կրակները, այլ միանգամից կտրեք այդ երեք գլուխները, որից հետո միայն հնարավոր է հասնել Ձեր պատկերացրած երեք Ա-երի՝ անկախ, անվտանգ և արդար Հայաստանին, որտեղից ինտելեկտուալները այլևս չեն արտագաղթի՝ ո՛չ հոգեպես, ո՛չ էլ ֆիզիկապես: Գայանե Հարությունյան հոգեբան
