Ադրբեջանն ինքն իրեն փակուղի է մտցրել. Նալբանդյան

Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ներկայացնել, թե որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել որեւէ հարցով՝ թե հետաքննության մեխանիզմների ներդրման, թե Կասպրշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ եւ շարունակում են պնդել դա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքում կայացած  ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Դիտարկմանը, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն նշել է, որ վեճ կա, թե Կասպրշիկի թիմի ընդլայնման դեպքում՝ որտեղ են տեղակայվելու նրանք, որ ՌԴ-ն կողմ է, որ դրանք լինեն շփման գծում, Նալբանդյանն արձագանքեց. «Ադրբեջանական կողմը միշտ փորձում է ներկայացնել, թե որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել որեւէ հարցով՝ թե հետաքննության մեխանիզմների ներդրման, թե Կասպրշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ եւ շարունակում են պնդել դա: Իսկ եռանախագահները ոչ միայն ասացին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածության մասին, այլեւ ասացին, որ հետաքննության մեխանիզմի ստեղծման պայմանավորվածության վերաբերյալ առաջընթաց պետք է գրանցել, նաեւ նշեցին, որ խոչընդոտները պետք է վերացնեն, որոնք ուղղված են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը: Ինչի մասին է խոսքը, եթե ավելացնենք թիվը մի քանի հոգով, բան չի փոխելու, որովհետեւ կան կոնֆլիկտային իրավիճակներ, որտեղ ոչ թե 5-10 կամ քսան հոգի է պետք, այլ 200-300 է ներկա, բայց նորից շատ բան չի փոխում: Բայց շատ կարեւոր է, որ ինչ-որ սիմվոլիկ քայլ կարող է արվել, որ շարժվում են առաջ, դիտորդական առաքելությունները ավելացնեն քանակը, որակը, արդյունավետությունը»: Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանը սկզբում դեմ էր ընդհանրապես, հետո ասաց, թե ավելացրեք 7-ով, բայց չտեղակայենք շփման գծում, այլ ուղարկենք Բաքու, Թբիլիսի եւ Երեւան եւ թույլտվություն վերցնեն Ադրբեջանից` գալու շփման գիծ: «Այլ խոչընդոտներ էլ կան. մինչեւ հիմա բազմաթիվ հանձնաժողովների նիստեր են եղել, որի ժամանակ միայն Ադրբեջանն է խոչընդոտել: Կարծում եմ` Լավրովն էլ է նույն բանն ասել, իսկ մեխանիզմի մասին Ադրբեջանը ասում է` ընդհանրապես դեմ է, ասում է` մենք կարող ենք մեխանիզմ ներդնել, երբ կարգավորումը լինի, բայց դրանից հետո ի՞նչ միջադեպի հետաքննության մեխանիզմի մասին է խոսքը: Իրենք իրենց փակուղի են մտցրել, գլխիվայր են դնում ընդհանրապես: Ամբողջ աշխարհը մի բան է խոսում, իրենք ուրիշ ձեւ են հասկանում, ծուռ հայելիների թագավորություն է, մյուսներին էլ փորձում են պարտադրել իրենց տեսակետները»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video) Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն. փաստաբան Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am