Նոր կառավարության «քաջությունը»

«Գնումների մասին» ՀՀ նոր օրենքը հանձնվեց ԱԺ-ի քննարկմանը։ Նախագիծը մշակվել է նոր կառավարության կողմից: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ներկայացնելով նախագիծն, ասաց, որ այն մեծ քայլով առաջ է գործող օրենսդրությունից: Բարձրացվում է գնումների գործընթացի թափանցիկությունը և հաշվետվողականությունը: Նախարարը ներկայացրեց հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում է իրականացնել: «Նվազեցվում են գնումների կատարման ձեւերը` գնման յոթ ձեւի փոխարեն սահմանվում է չորս ձեւ, ինչը նպատակաուղղված է գնման ձեւերի ընտրության պարզեցմանը: Ներդրվող գնման ձեւերն են էլեկտրոնային աճուրդ, գնանշման հարցում, մրցույթ եւ գնումներ մեկ անձից», նշեց Արամյանը ու շարունակեց մանրամասնել, որ էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռքբերվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ցուցակը կհաստատի ՀՀ կառավարությունը, իսկ հայտերի ներկայացման համար մասնակիցներին կտրվի մինչեւ 70 մլն. դրամը չգերազանցող գնումների դեպքում առնվազն 7, իսկ գերազանցելու դեպքում` առնվազն 15 օրացուցային օր ժամանակ: Վարդան Արամյանը նշեց, որ կարևոր դրույթ է ներառվել նախագծում, որը վերաբերում է գնումների բողոքարկման ինստիտուտին: Այդ ինստիտուտը պետք է լինի անկախ, որպեսզի կայացված որոշումները լինեն անկախ: «Մենք այսօր ունենք Գնումների աջակցման կենտրոն, որը կատարում է երկու ֆունկցիա՝ մի կողմից ծառայություն է մատուցում երկու կողմին էլ, մյուս կողմից հանդիսանում է որպես քարտուղարություն, երբ որ բողոք է լինում: Ընդ որում, բողոքարկման խորհուրդը, որը կազմված է պետական մարմինների ու ՀԿ-ների ներկայացուցիչներից, հիմնականում հիմնվում է այն նյութերի վրա, որը պատրաստում է Գնումների աջակցման կենտրոնը: Այստեղ առաջանում է կոնֆլիկտ, շահերի հետ կապված բախում է լինում, և խեղվում է իրավիճակը: Որպեսզի մենք ազատվենք այս իրավիճակից, ստեղծվում է նոր ինստիտուտ, որն ամբողջովին անկախ է լինելու»։ Պարզվում է՝ ստեղծվելու է երեք անձից բաղկացած գնումների բողոքարկման խորհուրդ: Այսուհետ գնումներին չեն կարող մասնակցել երկու-երեք ընկերություններ, որոնք իրար հետ փոխկապակցված կլինեն: «Այսօր չկա իրավակարգավորում՝ պարզելու մրցույթը կայացել է, թե ոչ: Թվում է, թե մասնակցել է մի քանի ընկերություն, դրանցից մեկը հաղթող է ճանաչվել: Բայց եթե չկա իրավակարգավորում, որը կսահմանի, որ չեն կարող մեկ գնմանը մասնակցել մի քանի կազմակերպություններ, որոնք միմյանց հետ փոխկապակցված են, քանի որ արհեսատական մրցույթ է լինում: Հետևաբար, ըստ նախարարի, այս փոփոխություններով փորձելու են սահմանափակել արհեստական մրցույթի հնարավորությունը»: «Նախագիծը մի քայլ առաջ է, բայց սողանցքները լիարժեքորեն փակ չեն»,- իր ելույթում նկատեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։Նա հիշեց Վերահսկիչ պալատի աղմկահարույց զեկույցները ու նշեց, որ զեկույցների հետ կառավարությունը պարտավոր է հաշվի նստելու. «Դա այն փաստաթուղթն է ներկայացնում, թե ինչպես են պետական համակարգերն օգտագործել մեր փողերը, մեկը լավ է օգտագործել, մեկը գողացել է, մեկը թալանել է, մեկը խախտում է արել։ Վերահսկիչ պալատի բոլոր դիտողությունների մեջ տարիներ շարունակ կարմիր գծի նման անցել են գնումները։ Նույնիսկ մինչև 2014 թվականն ամբողջ գնումների վերաբերյալ կա բացասական գնահատական»։Հ. Բիշարյանի համար անհասկանալի է, թե ինչու է ստեղծվելու մի կառույց, որտեղ պետք է 3-4 հոգի բարձր աշխատավարձով աշխատեն և փորձեն գնումների բողոքարկման ընթացքը վերահսկել կամ պարզաբանել, քանի որ բոլորը գիտեն՝ որտեղ է թալանը, այդ խախտումները։«Դուք ասացիք, որ արդար գնագոյացման համակարգ ձևավորելու համար գործիքներ եք դնում, բայց այդ գործիքները կարող են աշխատել միայն նորմալ շուկայական տնտեսության պայմաններում: Դուք չե՞ք տեսնում, որ մեր իրականության մեջ առկա շուկայական տնտեսությունը շեղված է դասական կանոններից, ու այն գործիքները, որ ներդրում եք, կարող են հակառակ արդյունքն ունենալ», իր հերթին հետաքրքրվեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը։ «Ես կարծում եմ՝ մեր թիմը բավականին մեծ քաջություն է ունեցել, որ նմանատիպ համարձակ քայլի գնա ու պետական գնումների համակարգը տանի թափանցիկության»,- հակադարձեց Արամյանը մանրամասնելով.« Սա քայլ առաջ է: Սրանք իրավական խաղի կանոններն են, բայց բացի սրանից՝ պետք է նաև կիրարկման մեխանիզմ լինի, որն էլեկտրոնային համակարգն է: Էլեկտրոնային տիրույթում ֆիրման չի կարող տեսնել, թե բացի իրենից՝ էլ ով է մասնակցել այդ մրցույթին: Ընդ որում, ո՞ր դեպքում է, երբ Վարդան Արամյանը կարող է այնպես անել, որ իր ցանկացած ֆիրման միայնակ մնա. երբ թղթով բերեն իրենց առաջարկը, ու ես մերժեմ այն ընդունել: Իսկ էլեկտրոնային հարթությունում ես չեմ կարող դա անել, և անկախ իմ կամքից՝ կարող է հայտնվել 3-4-10 ֆիրմա»։ Նախագծի քննարկումն ու ընդունումը ամենայն հավանականությամբ կշարունակվի ԱԺ արտահերթ նստաշրջանին, որը կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում։ Անի Սահակյան

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am