Սերժ Սարգսյանը «ստոպ» է տվել Կարեն Կարապետյանին
Ինչպես հայտնի է՝ Կարեն Կարապետյանը կառավարություն մուտք գործելուն պես խնդիր էր դրել պետապարատի օպտիմալացման և աշխատակազմերի առնվազն 20 տոկոսի կրճատման համար։ Նույնիսկ հրահանգել էր նախարարներին ցուցակներ ներկայացնել, ու գործընթացը կարծես թե վերջին փուլին էր մոտեցել։ Սակայն մեր տեղեկություններով Սերժ Սարգսյանը մինչեւ ապրիլ կանգնեցրել է գործընթացը, թերեւս ընտրություններից առաջ դժգոհության ալիք չբարձրացնելու համար։
