Շտայնմայերն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ-ի հարցը
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Համբուրգում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների 23-րդ նիստի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործանախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել Գերմանիայի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ և քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը։
Մամեդյարովը մանրակրկիտ տեղեկատվություն է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցային գործընթացի մասին։ Քննարկվել են նաև այլ հարցեր։
