Ղարաբաղյան խնդիր կարգավորումն՝ ըստ Մամեդյարովի
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կողմ է արտահայտվել կոնկրետ միջոցներ շուտափույթ ընդունելուն՝ համապատասխան Վիեննայում (2016 թվականի մայիս) և Սանկտ Պետերբուրգի (2016 թվականի հունիս) Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ անցկացված հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Մամեդյարովն այդ մասին հայտարարել է այսօր Համբուրգում ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստում. «Մենք պետք է այդ հանդիպումներում ձեռք բերած պայմանավորվածություններն անհապաղ վերափոխենք կոնկրետ միջոցների։
Ադրբեջանն ակնկալում է այդ հարցում ԵԱՀԿ-ի և Մինսկի խմբի ակտիվ դերակատարությունը։ Ապրիլյան լարվածությունը ցույց տվեց, որ շփման գծի ներկայիս իրավիճակը վտանգավոր և յուրաքանչյուր պահի կարող է հանգեցնել անսպասելի հետևանքների։
