ԱԺ-ի ծեծկռտուքն ու շմայսների առատությունը

Նախկին դաշնակցական, նախկին «ժառանգական» ներկայումս իշխանական հովերում ծվարած Ռուբեն Հակոբյանն այսօր գերազանցել է Հանրապետական բռնարարներին ու բռնություն կիրառել «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ:Պատգամավորին թերևս դուր չի եկել լրագրողի հարցերը, որից հետո նա կանչել է նրան առանձնազրույցի: Լրագրողը պատմել է լրատվամիջոցներին, որ Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ դաշնակցության գաղափարախոսությունից է խոսելիս եղել և նշել է, որ ինքը այդ գաղափարախոսությունն իր մեջ կրում է: Ինքն էլ հետաքրքրվել է, թե որն է այդ գաղափարախոսությունը, կարո՞ղ է պատգամավորը մեկ բառով ձևակերպել այն: Սրան ի պատասխան՝ Ռուբիկ Հակոբյանը հորդորել է լրագրողին գնալ և գրքեր կարդալ: Ապա հարցից սրտնեղած վիրավորական տոնով լրագրողին սկսել է «դասեր տալ»՝ նշելով, որ նա հասկանալու հետ կապված խնդիրներ ունի եւ այլն: Այնուհետև պատգամավորը լրագրողին կանչել է «ռազբորկի» եւ ուղեկցել ԱԺ այն հատվածը, որտեղ որ տեսախցիկ չկա: Եվ անսպասելի հարվածներ հասցրել և հայհոյել։ «Ինքն իրեն խուլիգանի նման է պահել». բռնությունից հետո այսպես արձագանքեց Ռուբիկ Հակոբյանն իր ու Վահե Մակարյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Նա իրեն խուլիգանի նման է պահել: ժուռնալիստիկայի հետ կապ չունի, լրագրության հետ կապ չունի, փորձել է էթիկայի դասեր տալ, սովորեցնել, բայց դա չի ստացվի»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը: Դիտարկմանը՝ դա արդարացնո՞ւմ է, որ պատգամավորը հարվածի լրագրողին, Ռուբիկ Հակոբյանը հակադարձեց. «Իսկ դուք տեսե՞լ եք»: Դա ասելուց հետո նա մտավ դահլիճ: Երբ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը սպառնում էր մեկ ուրիշ լրագրողի ծնոտ կոտրել, լրագրողական հանրույթը պայթում էր զայրույթից, պահանջում իշխանություններին կարգի հրավիրել։ Փաստորեն, մեր ընդդիմության շարքերում թոխմախների ու շմայսների պակաս չկա, դեռ ավելին, եթե Հանրապետականները ընդամենը սպառնում են, Ռուբիկ Հակոբյանը նաեւ իրագործում է։ Գուցե Ռուբիկ Հակոբյանին ագրեսիվ է դարձրել իր քաղաքական ապագայի նկատմամբ անորոշությունը։ Հակոբյանը հավանաբար կորցրել է պատգամավոր մնալու բոլոր հույսերը, եւ այդ հուսահատության պահին լրագրողի ցանկացած հարց իր ականջին խորթ է թվացել։ Ի դեպ, այսօր մամուլում տեղեկություններ կային, որ ՀՅԴ-ն անգամ փակել է դռները Հակոբյանի առաջ եւ չի պատրաստվում նրան հետ ընդունել։ Դժվար է պատկերացնել մի ուժ, որը համաձայնի այդ աղմուկից հետո իր շարքում ներառել Հակոբյանին, թերեւս բացառությամբ ՀՀԿ-ի, որի արժանիքներից մեկը նման պատգամավոր, կուսակից ունենալն է։ Անի Սահակյան

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am