Կարեն Կարապետյանի տարօրինակ խոստովանությունը

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարց է ուղղել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Վրաստանի տարածքով անցնող  տրանզիտ գազամուղի 25 տոկոս բաժնեմասի հնարավոր  աճուրդի մասին: Նման հայտարարություն, հիշեցնենք, օրերս արել էր Վրաստանի վարչապետը: Այս հայտարարույանն անմիջեպես արձագանքել էր ադրբեջանական «Սոկար» պետական նավթագազային  ընկերությունը, հայտարարելով, թե ինքը պատրասատ է անգամ ամբողջ գազատարը գնել: Այս ընկերությունը  բավականին լայն գործունեություն է ծավակում  Վրաստանում: Տարիներ առաջ «Սոկարը»  կրկին ոգևորվել էր  և ցանկանում էր խոշոր գումարով գնել Հայաստանին գազ մատակարարող գազի  խողովակաշարը:  Շիրակ Թորոսյանը հարցրել է՝ Հայաստանի կառավարությունը ի՞նչ դիրքորոշում ունի, եթե այս գործարքը կայանա: Ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանն հայտարարել է, որ նախ ինքը վստահ չէ, թե այդ գործարքը շատ շուտ կարող է տեղի ունենալ, իսկ գործարքի կայացման դեպքում ինքը Հայաստանի համար որևէ ռիսկ չի տեսնում. « Տրանզիտ ապահովող խողովակի 25 տոկոս մասնաբաժնի օտարման դեպքում   մենք ոչ մի ռիսկ չենք տեսնում և չենք կարծում, թե  վրացական կողմն իրեն կպահի ոչ պայմանագրին համաձայն: Տոկոսը աճելու դեպքում նման ռիսկ կարո՞ղ է լինել, կարող է: Բայց դա կլինի այլ քայլ՝ միջպետական հարաբերությունների քայլ: Եթե նման քայլ լինի, մենք գիտենք, թե ինչ արգումենտացիա ունենք մեր հարևան ու բարեկամ երկրի հետ խոսելու: 25 տոկոսը վաճառելու դեպքում մեր կողմից անհանգստություն ցուցաբերելու դեպքում վտանգ ունենք առնվազն ոչ կոռեկտ գտնվելու, որովհետև իրենց սեփականությունն է, իրենք վաճառում են մեկ քառորդը: Եթե այլ զարգացումներ լինեն, մենք մեր արգումենտացիան կբերենք»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը՝ չմասնավորեցնելով, թե  մենք ինչ պայմանավորվածություններ և միջպետական ինչ համաձայնագրեր ունենք, որոնցով վրացական կողմը պարտավորվում է, անկախ կամայական գործարքից ապահովել անխափան տրանզիտ: Հետաքրիքիր է՝ ինչու  ՀՀ կառավարությունը չի բարձրաձայնում տրանզիտը խողովակաշարը հայկական որևէ  ընկերության կողմից ձեռք բերելու հարցը: Վերջերս, երբ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտի հիման վրա քննարկում էր գազի սականգնի  իկջեցման հարցը, որպես հիմնական արգումենտացիա,  նշվում էր նաև Վրաստանով անցնող տրանզիտի արժեքի նվազեցումը:« Գազպրոմ Արմենիայի»  պատասխանատուները նշել էին, որ այժմ վրացական կողմի հետ բանակցություններ են տարվում՝ տրանզիտի գնի նվազման շուրջ: Ինչպես հայտնի է, տրազիտի արժեքն այժմ 10 տոկոս է կազմում : Վաճառքի դեպքում գինը կարող է վենայվել: Ավելին՝ բանակցությունների ժամանակ  մենք ստիպված ենք լինելու մեր առաջարկները քննարկել նաև ադրբեջանական   պետական նավթային  ընկերության հետ:Իսկ ամենավատն այս ողջ պատմությոն մեջ այն ,է որ  Հայաստանից գանձված տրանզիտի գումարները շահաբաժին են ապահովելու նաև ադրբաջնական մի ընկերության համար, որն համարվում է Ադրբեջանի բյուջեի հիմնական դոնորը: Եթե անգամ  բիզնեսի տեսանկյունից սա նորմալ իրավիճակ է,  հոգեբանական տեսանկյունից վիրավորական  և ստորացուցիչ է գիտակցել, որ մեր վճարած գումարները մտնում են հակառակորդ երկրի բյուջե: Խորհրդարանում, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ  2017 թվականի ընտրություններից հետո գազի գինը չի բարձրանալու և դրա դիմաց Հայաստանը որևէ ռազմավարական օբյեկտով չի փոխանցվելու ՌԴ-ին: Կարեն Կարախպետյանի այս երկու հայտարարությունների մեջ  ակնհայտ անհամապատասախություն կա. Կարեն Կարապետյանը որ այդքան հանգիստ է խոսում այս ամենի մասին, ունի՞ որևէ երաշխիք, որ  տրանզիտ խողովակաշարի վաճառքից հետո նոր բաժնետերերի նախաձեռնությամբ դեպի Հայաստան   տրանզիտի արժեքը չի բարձրանա, որին անմիջապես կհաջորդի գազի ու էլեկտրականության ներքին սպառման  գնի բարձրացումը: Կարեն Կարեպետյանն կամ այս ամենի մասին դեռ լրջորեն չի հասցրել մտածել կամ էլ գիտի մի բան, որի մասին հասարակությունը կիմանա ավելի ուշ: Դավիթ Մանուկյան

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am