«Բլա-բլա-բլա»-ներին վերջ չկա՞

Լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը տրամաբանական է համարել. «Համարում եմ ԵԱՏՄ մտնելը տրամաբանական։ Մեր տնտեսության պոտենցիալն ամենաշատը հավանականություն ունի, հնարավորությունն ունի այդ շուկայում իր տեղը գտնելու։ Ցավոք սրտի, մենք շատ ապրանք, արտադրանք, ծառայություններ չունենք, որոնք Եվրոպայում մրցունակ են, ընկալելի են, ընդունելի են»։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ մտնելով ԵԱՏՄ՝ Հայաստանը հնարավորություն ունի 200 միլիոնանոց շուկայում աշխատելու։ «Էֆեկտիվ կաշխատենք՝ լավ կլինի, ոչ էֆեկտիվ կաշխատենք՝ լավ չի լինի, եթե լավ չի լինի, դա չի նշանակում, որ փաստն է ԵԱՏՄ մտնելու վատը, դա նշանակում է, որ մենք էֆեկտիվ չենք եղել՝ մեկ, երկրորդը՝ ընկերություն անելով, կամ մի ակումբի անդամ լինելով՝ մենք մերժո՞ւմ ենք բոլոր մնացած հարթակներն աշխատելու, իմ կարծիքով՝ ոչ։ ԵԱՏՄ-ում անդամ լինելով մեր ձեռքը մեկը բռնե՞լ է Եվրամիություն չգնալու, չփորձելու բիզնես անելու կամ դրանով խանգարելու, իհարկե՝ ոչ։ Դուք գիտե՞ք որևէ բիզնես, որը որ Եվրամիությունում պերսպեկտիվա ունի, պոտենցիալ ունի և չի գտնվում այնտեղ, կամ իրեն չեն ընդունում այնտեղ, որովհետև ասում են՝ «չէ, քո երկիրը ԵԱՏՄ անդամ է, այդ իսկ պատճառով ես քո հետ չեմ համագործակցելու, ինվեստիցիա չեմ անելու», - ասել է վարչապետը՝ շարունակելով. «Ավելին ասեմ՝ ԵԱՏՄ-ի մեջ ակումբի անդամ լինելով Հայաստանն ունիկալ շանս ունի, բոլոր հինգ երկրները, գիտեք, սահմանափակումները, Ռուսաստանի սանկցիաները գիտեք, բիզնեսներ կան, որոնք որ Եվրոպայում այդքան էլ գոհ չեն այդ սանկցիաներից և իրենք ուզում են այդ շուկայի մեջ մնալ։ Լավագույն հարթակը, եթե մենք այդ ազդակները տանք, որպեսզի Հայաստանով մտնեն ԵԱՏՄ երկրների մեջ, իմ պատկերացմամբ, ամենամեծ հնարավորությունն ունի Հայաստանը»։ Թվում է, թե Կարեն Կարապետյանի տեսական խոսակցություններն այս, կամ այն երևույթի մասին, վաղուց արդեն պետք է տեղափոխված լինեին` գործնական, առավել կոնկրետ հարթություն: Տպավորություն է ստեղծվում, որ վարչապետն, առավել, արհեստավարժություն է ցուցաբերում պատմողականի վրա, մինչդեռ վաղուց ժամանակն էր, որ ցանկացած հարցի վերաբերյալ վարչապետը ներկայացներ գոնե մոտավոր պատկերացումներ, խնդիրներ, հնարավոր լուծումներ: Հրաշալի հիմնավորում է օրինակ այս մեկը` «Էֆեկտիվ կաշխատենք՝ լավ կլինի, ոչ էֆեկտիվ կաշխատենք՝ լավ չի լինի, եթե լավ չի լինի, դա չի նշանակում, որ փաստն է ԵԱՏՄ մտնելու վատը, դա նշանակում է, որ մենք էֆեկտիվ չենք եղել...»: Իսկ ո՞վ է խանգարում էֆեկտիվ աշխատանքին: Փորձ արվե՞լ է դուրս գալ ԵԱՏՄ շուկա: Եթե արվել է` ի՞նչ եզրակացություններ են արվել` ձեռնտու՞ է հայ ձեռներեցներին ԵԱՏՄ շուկան դուրս գալը, թե ոչ, կա՞ն հնարավորություններ` եղած ցուցանիշներն ավելացնելու: Օրինակ` հայ գինեգործները, որոնց գինիների տեսականու որակն ամենևին էլ չի զիջում վրացական լավագույն գինիներին, պնդում են, որ շահավետ չէ դուրս գալ ռուսական շուկա և ինքնարժեքից ցածր գնով առաջարկել ապրանքը ռուսական շուկային: Թեև նրանք այդպես էլ վարվում են` վնասներ կրելով: Մինչդեռ այլ է պատկերը` վրացական գինիների դեպքում, նրանք ինքնարժեքից բարձր գներով ռուսական շուկայում «տեղ ունեն», այն էլ այն դեպքում, երբ ռուս-վրացական հարաբերությունները 2008-ից հետո, մեղմ ասած, այն չեն: Նույն իրավիճակն է վստահաբար` այլ ապրանքների դեպքում: Ի՞նչ է նշանակում վարչապետի` «եթե լավ աշխատենք...»-ը: Աշխատե՛ք, ո՞վ է ձեզ խանգարում... Փորձ արվե՞լ է փոքր-փոքր թվացող քայլերից սկսել ու փորձել մտնել «200 միլիոնանոց շուկայում աշխատելու»: Ե՞րբ պետք է մտնել կոնկրետության դաշտ, անկեղծ ներկայացնել խնդիրներն ու դրանց լուծման մասին պատկերացումները: ԵԱՏՄ-ի «200 միլիոնանոց շուկայում աշխատելու» մասին արդեն 3 տարի խոսելու փոխարեն` Հայաստանի իշխանությունները չեն կարողացել լուծել Լարսի խրոնիկ դարձած խնդիրը: Եթե, ենթադրենք ձմռանը 2-3 ամիս անբարենպաստ եղանակ լինի` դա նշանակում է հարյուրավոր ֆուրերը կիլոմետրերով կանգ են առնելու: Ինչպե՞ս ենք օգտվելու գովազդված` «200 միլիոնանոց շուկայից», եթե մեկ ճանապարհի հարց չենք կարողանում լուծել տարիներ շարունակ: Այս ամենը լուծելուց հետո կարելի է մտածել, թե եվրոպական շուկա ինչպես դուրս գալ: Իհարկե, անհնարին ոչինչ չկա, եթե կառավարություններն ունենում են հստակ տեսլական ու առաջ են շարժվում: Բայց իրականությունը մեր օրերում ամբողջովին այլ է: Մեզ մոտ տարիներով կարող են խոսել, որ Հայաստանը կարող է «կամուրջ դառնալ» ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, սակայն Հայաստանն անգամ ինքը շահավետ ներկայություն չունենա` ԵԱՏՄ-ի «կամրջով» անցնելու ու հայտնվելու այդ «200 միլիոնանոց շուկայում»: Թամար Բագրատունի

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am