«Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է
Վերջին շրջանում Հայաստանում գրանցվել են դեպքեր, երբ ինչ-որ անձիք՝ հանդես գալով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի անունից, ներկայացնելով վճարահաշվարկային կեղծ փաստաթղթեր, տարբեր խանութներից փորձում են ձեռք բերել, կամ ձեռք են բերում տարատեսակ ապրանքներ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Ընկերության բոլոր գնումները բացառապես իրականացվում են ապրանք վաճառող կամ մատակարարող կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերի հիման վրա: Միաժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հորդորում է ապրանք վաճառող կամ մատակարարող կազմակերպություններին վերը նշված դեպքերի գրանցման պարագայում չձեռնարկել որևէ քայլ ապրանք վաճառելու կամ փոխանցելու ուղղությամբ և դիմել իրավապահ մարմիններին:
