Պուտինի անձնական հաղթանակը
«Ռոսնեֆտ»-ի բաժնետոմսերի 19,5 տոկոսի ձեռք բերման գործարքը Glencore թրեյդերի և Կատարի սուվերեն հիմնադրամի կողմից անսպասելի էր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հաղթանակը՝ գրում է Financial Times-ը։ Պարբերականը նշում է, որ գործարքը տեղի է ունեցել արևմտյան պատժամիջոցների ֆոնին, որոնք պետք է զսպեին արևմտյան ընկերություններին ռուսական ընկերությունների բաժնետոմսերի գնմանը մասնակցելուց։ «Glencore-ի համար այս գործարքը հնարավորություն է տալիս կրկին հայտարարել իր մասին՝ որպես ռուսական նավթի հիմնական թրեյդերի՝ այն բանից հետո, երբ նախորդ տարի այս դերը ստանձնել էր Trafigura ընկերությունը»,- ասվում է հոդվածում։
