Այս ընտրությունները էապես տարբերվելու են նախորդ խորհրդարանական ընտրություններից. Խաչատուր Քոքոբելյան. լուսանկարներ

Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ դեսպանատան Քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, դեսպանատան քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը, վարչության անդամ Նարեկ Այվազյանը, մամլո խոսնակ Սոնա Մինասյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունները և ներքաղաքական իրավիճակը: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսն իր խոսքում կարևորեց ապրիլին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների արդար և թափանցիկ ընթացքի ապահովումը և հավելեց. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հայ ժողովուրդն իր ապագայի վերաբերյալ քվեախցիկում անարգել, թափանցիկ ու հաշվետու ընտրություն կատարելու հնարավորություն պետք է ունենա: Դրա համար անհրաժեշտ է, որ ընտրություններին նախընթաց բոլոր քաղաքական կուսակցությունների, դաշինքների ու միությունների համար ապահովվեն խաղի հավասար պայմաններ, այդ թվում՝ ֆինանսական միջոցների հայթայման ու ծախսերի, լրատվամիջոցների հասանելիության ու մարզային ներկայացվածության առումով: Մենք կշարունակենք ուշադիր հետևել ընտրական գործընթացներին՝ նպատակ ունենալով աջակից լինել ինքնիշխան, բարեկեցիկ Հայաստանի, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ»: Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը խոսեց ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության վերաբերյալ, ընդգծեց,  որ այս ընտրությունները էապես տարբերվելու են նախորդ խորհրդարանական ընտրություններից նաև այն առումով, որ նոր Ընտրական Օրենսգիրքը նոր խաղի կանոններ է թելադրում, ավելին՝ գալիք խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են այն առումով, որ այս ընտրություններով է ձևավորվելու նաև ՀՀ գործադիր իշխանությունը: Քոքոբելյանը շեշտեց, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը կենսական նշանակություն ունի ՀՀ քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման և միջազգային վարկանիշի համար:   Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն  

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video) Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն. փաստաբան Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում. hayeli.am-ի հարցին՝ Սամվել Կարապետյանի պատասխանը (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am