«Պարտադի՞ր է մեռած ու արյունոտ մարդուն ցույց տալ». ՀՀԿ-ական
Խորհրդարանում «Ոստիկանությունում ծառայություն անցնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեսքան Պետրոսյանը իր դժգոհությունը հայտնեց՝ նշելով, որ հեռուստատեսությամբ չափից շատ են ցուցադրում դժբախտ պատահարներ: «Երեխաներ են նայում, վախենում են, կարելի՞ է այդքան բացասական նյութերով լցնել եթերը: Հիմա ավարիա է եղել կամ դժբախտ դեպք է պատահել, մարդ է մահացել, պարտադի՞ր է մեռած ու արյունոտ մարդուն ցույց տալ», - ասաց նա: Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը չհամաձայնեց՝ նշելով, որ նման իրադարձություններ ոստիկանությունը գրեթե չի լուսաբանում։ «Ոստիկանությունն այդ ֆոնի վրա բավականին զուսպ է, և մեր կայքն ու 02-ը բավական զուսպ են», - եզրափակեց նա:
