Մեղա՜, մեղա՜. Հեյդար Ալիևը գերեզմանում շրջվեց...

Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի հայտարարությունների ժամով կարելի է ասել մեկնարկեց նախընտրական տարին: Այսուհետ կավելանան պոպուլիստական ելույթների թիվն ու ամբոխահաճո հայտարարությունները: Եթե ՀՅԴ-ականներն ու ՀՀԿ-ականները օրախնդիր ունեն արդարացնելու առաջիկայում ձեւավորվելիք կոալիցիան կամ համագործակցության դաշինքը, ապա ՕԵԿ եւ ԲՀԿ-ական պատգամավորները բարձրաձայնում են պաշտպանության, գյուղնախարարության եւ առհասարակ բոլոր որլորտներում առկա խնդիրները: Միայն ՀԱԿ-ն է, որ մնացել է սահմանադրական հանրաքվեի ժամանակներում ու չի կարողանում դուրս գալ այդ շրջանից: Լեւոն Զուրաբյանը կրկին հիշեց ընտրությունները կեղծելում ճնշումների, խոշտանգումների մասին, գալով եզրահանգման, որ իշխանությանը հաջողվեց կեղծել, բայց չի հաջողվի բռնանալ մարդկանց կամքի վրա եւ կառավարել նրանց: ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն էլ, որն աչքի է ընկնում իր հարձակվողական ելույթներով, այսօր ավելի շատ խաղաղության աղավնի էր հիշեցնում, որը իշխանությունից ուղարկվել էր ՀՅԴ-ՀՀԿ լարված հարաբերությունները ցրելու նպատակով: <<Հայտնի ճշմարտություն է, համագործակցաբար աշխատելն ավելի դյուրին է ու արդյունավետ։ Հանրապետական կուսակցության ղեկավարությունը ունի համագործակցության գնալու փորձ, ուժ, վճռականություն, իմաստնություն։ Մենք ունենք մի նպատակ՝ է′լ ավելի ամրացնել ու ապահով դարձնել մեր երկիրը։ Եվ մեր կողքին տեղ ունեն այն ուժերը, ովքեր կիսում են այդ նպատակը>> հանդարտ բացատրում էր նա։ Ու վերջում ընկերավարական ոճով՝ <<եթե ուզում ես ընկեր ունենալ, առաջնահերթ պետք է ընկեր լինես>> ՀՅԴ-ին խայթեց երիտհանրապետականը։Հիշեցնենք, որ նախօրեին Արմեն Ռուստամյանը հեղինակազրկված որակեց իշխանությանը, որին հետեւեցին ՀՀԿ-ական կսմիթներ ու դարձի բերեցին դաշնակցական ընկերներին, Արմեն Ռուստամյանը ստիպված եղավ հետ կանգնել խոսեքրից՝ մեղքը բարդելով լրագրողնեի վրա: Ինչեւէ, իշխանության դաշտում արշալույսները կարծես խաղաղվում են, դե իսկ ինչո՞ւ չօգտվել հարմար պահից եւ մտածել ոմանց հոգու փրկության համար, ընդհուպ Ալիեւի, որին լծվեց Մարգարիտ Եսայանը:Մանավանդ որ սույն տիկինը Սերժ Սսարգսյանի ապագայի հարցը լուծել էր, նրան տանը նստացնելու փոխարեն ամենալավ պաշտոնները շնորհել: ՀՀԿ-ականը հռետորական հարց հնչեցրեց՝ տարօրինակ չէ՞, որ Հայաստանի Ազգային ժողովում և մամուլում հնչում են տեսակետներ, որ ԵԽԽՎ-ում հայկական դիվանագիտությունը ձախողվել է, մինչդեռ Բաքվում Ադրբեջանի նախագահը խորապես հուսահատ, համարյա լացացնող ելույթներ է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի ու աշխարհի անարդարության մասին: <<Ինչու՞ է Իլհամ Ալիևը այդքան ծանր տանում Ռոբերտ Ուոլտերի զեկույցը մերժումը: Ջուրն ընկած փողե՞րն է ափսոսում, թե՞ իմիջը: Չէ, իհարկե, նա իրավունք ունի սեփական ժողովրդի հետ անկեղծանալ ու իր ծանր կյանքը պատմել՝ հարց է տալիս, չեն պատասխանում, ինչ ուզում է՝ չեն թողնում անի: Իրավունք ունի իր համար հասկանալի բացատրություն գտնել՝ կրկնակի ստանդարտներ: Պատճառն էլ իրավունք ունի հնարել՝ կրոնական գործոն: Իրենց հարցերին չեն պատասխանում ու իրենց ուզածները չեն անում, որովհետև իրենք մուսուլման են, իսկ Եվրոպան իսլամաֆոբիայով է տառապում: Ամեն ինչում հայկական լոբբին է մեղավոր>> Ալիեւի մտորումների խոսնակությունից հետո տիկին Եսայանը եկավ եզրակացության՝ եթե իսկապես հայկական լոբբին է լուծում աշխարհի հարցերը, Ալիեւնը թող դարձի գա ու քրիստոնյա դառնա՝ և հարցերին կպատասխանեն, և ֆոբիաները չեն խանգարի, և՝ հայկական լոբբին, թե չէ կյանք չէ՝ մի օր Եվրախորհրդարանը, մի օր Եվրոպայի խորհուրդը, մի օր Եվրամիությունը՝ քննադատում են ու քննադատում: Կարծում ենք, Ալիևը հենց այդպես էլ կանի: ՀՀԿ-ական տիկնոջ պես խոստովանամայր ունենալու դեպքում մարդն ակամա կուրանա թե կրոն, թե հայրենիք:Մեղա՜,  մեղա՜.  Հեյդար Ալիևը գերեզմանում շրջվեց... Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am