Մեկ վատ և մեկ անհասկանալի լուր Կարեն Կարապետյանի համար

ԱՄՆ կառավարության «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու Հայաստանի հայտը կրկին մերժվել է: «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» գրասենյակից Tert.am-ին հայտնել են, որ Հայաստանը չի անցել առաջին միավորային ցուցիչը և  առայժմ չի համապատասխանում կորպորացիայի պահանջներին: «Հայաստանի ցուցանիշը 48 տոկոս է, որը տոկոսային շեմ հանդիսացող 50 տոկոսից ցածր է»,- ասել է ծրագրի ներկայացուցիրը։ «Մրցույթի հետագա փուլը շատ լարված է, և դրա ընտրության չափանիշներն ավելի բարձր են նախկինների համեմատ: Պատճառն այն է, որ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան ցանկանում է տեսնել հիմնավոր ապացույցներ քաղաքականությունը բարելավվելու, կարողությունների ուժեղ իրականացման ուղղությամբ և ինչպես նաև բարեփոխումներ իրականացնելու ձգտում»,- ասել է նա: Լրատվամիջոցի հարցին, թե ինչ բարեփոխումների անհրաժեշտություն կա Հայաստանում, գրասենյակի ներկայացուցիչը չի պատասխանել՝ նշելով, որ հարցին պետք է պատասխանեն հայաստանյան իշխանությունները: Ինչպես հայտնի է, այդ ծրագիրն ԱՄՆ-ը  հիմնադրել է  2004 թվականին: Մեր տարածաշրջանում այն ներդրվել է 2006 թվականից և   հետխորհրդային երկրներից դրանում ներառվել էին  միայն Հայաստանն ու Վրաստանը: Ծրագրի առաջին փուլով ընդհանուր առմամբ Հայաստանում որպես դրամաշնորհ  ներդրվել է  177 մլն դոլար, որն ուղղվել է գյուղական շրջաններում աղքատության կրճատմանը և համայնքային  ենթակառուցվածքների զարգացմանը: 2008-ի մարտի 1-ից հետո, երբ ՀՀ-ն դիմեց ծրագրի երկրորդ փուլի մասնակցության համար, դիմումը մերժվեց` պատճառաբանությամբ, թե ՀՀ-ում կոռուպցիոն ռիսկերի վերահսկելու պահանջի ցուցանիշը սահմանված նորմայից ցածր է : Ըստ էության դա ՀՀ իշխանությունների նկատմամբ քաղաքական  սանկցիա էր, որը կիրառվեց որպես   տնտեսական պատժամիջող:Այդ ժամանակ  Հայաստանը  զրկվեց  առնվազն  70 միլիոն դոլարանոց դրամաշնորհից: Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ կառավարությունը կրկին որոշել էր փորձել ուժերը և դիմել էր «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» ծրագրի երկրորդ փուլին, որը փաստորեն նորից մերժվել է: Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի համար սա շատ վատ լուր է.  փաստացի արևմուտքը չի հավատում  բարեփոխումների  և տնտեսական ազատությունների մասին  նոր վարչապետի գեղեցիկ բառերին: Այս հարցում վարչապետի նրբաճաշակ հագուկապն ու ստանդարտից դուրս խոսելաոճը չեն օգնում: Հաջորդ լուրը դարձյալ Կարեն Կարապետյանի մասով, դարձյալ ԱՄՆ-ից տարօրինակ և ինչ-որ տեղ անհասկանալի ենթատեքստ ունի: Aravot.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ,խոսելով Կարեն Կարապետյանի մասին, ասել է. «Առայժմ ինչ լսել եմ վարչապետից՝ կոռուպցիայի խնդրին առաջնահերթություն տալու հարցում, հուսադրող է: Կարծում եմ՝ նա արձագանքում է այն խնդիրներին, որոնք լսում է հայ ժողովրդից, հայկական լրագրությունից՝ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել նաեւ, քանի որ այն կարող է խոչընդոտել Հայաստանում բիզնեսի աճին եւ ներդրումներին: Կոռուպցիան կարող է նաեւ խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ: Կարծում եմ՝ վարչապետը տեղյակ է եւ մտահոգված է այս ամենի մասին: Ես ասել եմ վարչապետին, որ Միացյալ Նահանգների դեսպանությունը եւ կառավարությունը պատրաստ է իր հետ աշխատել եւ ցանկացած հնարավոր ձեւով աջակցել իրեն»: Այն, որ ԱՄՆ բոլոր դեսպանները որպես կանոն պատրաստակամություն են հայտնում  աշխատել ՀՀ բոլոր իշխանավորներ հետ՝ խոստանալով  աջակցել նրանց  միանգամայն  հասկանալի են: Բայց  միանգամայն  տարօրինակ  է դեսպանի այն ակնրակը, թե կոռուպցիան կարող է նաև խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին «Հայաստանից դուրս կարող են ընձեռվել հնարավորություններ՝ ազդեցություն ունենալ  Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա»: Ո՞ւմ է ակնակել դեսպանը, եթե հաշվի առնենք, որ  նրա ընդհանուր հայտարարությունը վերաբերել է  վարչապետ Կարեն Կարապետյանին: Իսկ Կարապետյանը, հիշեցնենք, ոչ վաղ անցյալում  աշխատում էր Մոսկվայում,  ռուսական Գազպրոմ ընկերությունում զբաղեցնում էր բարձր պաշտոն:   Դավիթ Մանուկյան    

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am