Սերգեյ Լավրովը ԼՂ հակամարտության մասին
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին հայտարարել է, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալը գլխավոր դեր է կատարում այլ՝ դժվարին խնդիրների լուծման համար, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության։Ինչպես ասել ՝ հակամարտությունները պետք է կարգավորվեն առկա ձևաչափերի շրջանակում՝ բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը պահպանելու պայմանով։
