Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպառնալիք է, որի հետ բախվել է Եվրոպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար, Համբուրգում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Քերիի խոսքով՝ սպառնալիքը, որի հետ բախվել է Եվրոպան, կապված է ոչ միայն Ուկրաինայի հետ, դրանց թվին են պատկանում նաև Լեռնային Ղարաբաղի, Մոլդովայի, Վրաստանի հակամարտությունները։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը երկար ժամանակ է, ինչ չլուծված է մնում, և կազմակերպության անդամ երկրները մտահոգվելու պատճառ ունեն։
