Խորը շունչ քաշեք, Սերժ Սարգսյանին «սխալ հանեց»

Զարմանահրաշ «դիվանագիտական» ճկունություն է դրսևորել վերջերս Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջապես նա համարձակվել է հակառակվել... Բայց պարզվում է, ոչ թե ընդդեմ Հայաստանի գործող որևէ կառույցի ընդդիմանալ, այլ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն է որոշել պոստ-ֆակտում սրբագրել: Ինչպես հայտնի է, օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որին ընդունել էին նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների, կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների կատարման ընթացքին։ Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները, գոհունակությամբ նշեց ՀԱՊԿ-ում հայկական նախագահության կողմից իրականացվող ծավալուն աշխատանքը»,- հայտնում էր ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։ Երևանյան հանդիպումներից հետո Նիկոլայ Բորդյուժան չի պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք կազմակերպությունը փոխե՞լ է իր քաղաքականությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությունից հետո: Վրա է հասել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը ուղեկցում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։ «Չի եղել այդպիսի քննադատություն»,- հակադարձել է Նալբանդյանը։ Բորդյուժան էլ շարունակել է. «Իսկ ի՞նչ քննադատություն է եղել, դուք նախ քննադատության մասին պատմեք, հետո մենք՝ քաղաքականության»։ Հատկապես Նալբանդյանին արժե հիշեցնել, որ դեկտեմբերին Մոսկվայում ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նստաշրջանի իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը քննադատեց կազմակերպության անդամ երկրներին՝ պնդելով, թե նրանք, չարձագանքելով Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա իրականացվող հարձակումներին, չեն կատարում ստանձնած պարտավորությունները: «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ: Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ի՞նչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը», - ասել էր Սարգսյանը։ Նշյալ հայտարարությունից մեկ շաբաթ անց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը խորը մտահոգության առիթ է տալիս, և անհրաժեշտ է կանխել հակամարտության հետագա շիկացումը: «Ես կարծում եմ, որ մեր պետությունների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործել և ոչ մի դեպքում թույլ չտալ իրավիճակի ապակայունացում»,- ասել էր Բորդյուժան: Իսկ Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովում Ս․Սարգսյանը ոչ միայն քննադատել էր այդ կառույցին, այլև ի ցույց դրել դրա ոչ կենսունակ ու ոչ ադեկվատ լինելը` ուշագրավ զուգահեռ տանելով, ընդգծել էր, որ ռուսական Սու-24-ի ոչնչացումը թուրքական զինված ուժերի կողմից լուրջ մարտահրավեր դարձավ ահաբեկչության հակազդմանը. «Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը: ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը բոլորի և բոլորը՝ մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության և բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարևորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք»: Իր` ռուս «տանիքներին» գոհացնող Էդվարդ Նալբանդյանին, եթե թվում է, թե Սերժ Սարգսյանը կոմպլիմենտներ է արել ՀԱՊԿ-ին ու նրա հիմնական դերակատար Ռուսաստանին, դա, ինչպես ասում են, Նալբանդյանի ու «տանիքների» խնդիրն է: «Մայր Ռուսաստանին» անմնացորդ ծառայելը ունենում է տարբեր` տրամաբանության սահմաններից դուրս դրսևորումներ, նույնիսկ կարող է հասնել մինչեւ կանխամտածված ամնեզիայի: Իսկ հատկապես Նալբանդյանի կեցվածքը ոչ նորություն է, ոչ էլ անակնկալ:  Մետաքսյա  Շալունց

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Իրանը լիովին կոչնչացվի, և դա հիանալի կլինի․ Թրամփ ՄՍԾ աշխատակիցը կաշառքի դիմաց կազմակերպել է քաղաքացիների՝ մեկ տարվա նպաստ ստանալու գործընթացը Երեկվա մետրոպոլիտենի միջադեպը առաջինը չէր, և մեծ է իմ անհանգստությունը, որ վերջինը չէ․ Վարդանյան Լարված իրավիճակ․ Փաշինյանը վիճեց քաղաքացու հետ (video) Բունկերի մա՛րդ, քո պատասխանը լսի՛ր․ Նարեկ Կարապետյան (video) Փաստաբան Հարություն Հարությունյանը Դատավորների էթիկայի հանձնաժողովից ազատման դիմում է գրել Բուժաշխատողի անզգուշությունը՝ զինծառայողի մահվան պատճառ. գործը դատարանում է․ ՔԿ «Հարված Փաշինյանի դեմքին»․ Ե՞րբ կհնչի սուլիչը․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի սկանդալի մեջ է․ նորից պատերազմ է բերում հայ ժողովրդի գլխին․ Արամ Սարգսյան (video) Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար Վալոդյա Գրիգորյանի սպանության ամբողջական բացահայտումը մեր առաջնային օրակարգերից է․ «Ապրելու երկիր» Հայաստանյան իշխանությունը տեղեկատվական բլոկադան ճեղքելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում Օմանը հայտնել է Իրանից իր քաղաքացիների անվտանգ տարհանման մասին Մատաղ վատ ա ամեն ինչ, ապաստարանում ենք, բայց դու էն ասա՝ հո Հայաստանին չեն խփում… Կնոջը ուղղված բղավոցը, մատ թափ տալը, «կխոսեմ այսպես» տոնայնությունը՝ սրանք դասական վարքագծային դրսևորումներ են, որոնք գենդերային բռնության համատեքստում վաղուց են ճանաչված. Զառա Հովհաննիսյան Ինչի՞ համար ես ներողություն խնդրում. Արցախի կորստի՞, արցախցիների դեմ ատելության խոսք գեներացնելու՞, «իրական Հայաստան» կոչվող ապուշ գաղափարի՞, մեր սարերի վրա նստած թուրքի զինվորների՞…Արմինե Օհանյան Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Թե ում երեսից և ինչից ենք փախել, դեռ պատմությունը կգնահատի. Արտակ Բեգլարյան Օդի ջերմաստիճանը կնվազի Մերձավոր Արևելքում պատերազմը ամոթ է ողջ մարդկության համար. Հռոմի Պապ Քո կատարած հանցանքների համար դու պատասխան ես տալու հայկական դատարանի առջև՝ օրենքի ամբողջ խստությամբ Պետության կառավարումը երկրի ղեկավարից պահանջում է լռելու կարողություն, զսպվածություն․ Անանյան Արմինե Մոսիյանն է, երեխան գրկին, ադրբեջանական հռթիներից պատսպարված․ քպ-ականներն անվանում «փախածներ» ԵԽ-ի ուշադրությունն ու ներգրավվածությունն այս պահին թե՛ անհրաժեշտ են, թե՛ տեղին․ Ռոբերտ Ամստերդամ Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am