Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում է՞ եղել
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել: «Նախարարն այս պահին կատարում է իր պարտականությունները», - ասաց մամուլի քարտուղարը: Նշենք, որ այսօր՝ ժամը 11:00-ի սահմաննրում, Գորիսի ճանապարհին վթարի է ենթարվել Պաշտպանության նախարարին սպասարկող մեքենան: Վթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ` վարորդ, լեյտենանտ Արմեն Մուսիկյանը և անվտանգության աշխատակից, կապիտան Ալեքսան Սիմոնյանը։
