Բայց ումի՞ց են դաբրո ստանում. Ալեքսան Պետրոսյան
Գործարար, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) հավաստիացնում է, որ գալիք ընտրություններին մասնակցելու վերաբերյալ ինքը դեռեւս հստակ որոշում չի կայացրել: Այս մասին Պետրոսյանն այսօր` դեկտեմբերի 8-ին, ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «դաբրո» չի տվել իր վերընտրմանը, նշեց, որ ինքը հիասթափված չէ իր գործընկերներից և հարցրեց, թե ինչ «դաբրոյի» մասին է խոսքը. «Ումի՞ց են դաբրո ստանում: Որոշում կայացնողը ես եմ, բայց ես նման ցանկություն դեռ չունեմ»:
