«ՏԻՄ օրենքի ընդունման առաջին և կարևորագույն խնդիրն ո՞րն է»
Այսօր ԱԺ-ում ՏԻՄ օրենքի քննարկումների ժամանակ ՀՎԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը նախ հարցադրում արեց. «ՏԻՄ օրենքի ընդունման առաջին և կարևորագույն խնդիրն ո՞րն է»: Ըստ պատգամավորի դա տեղական ինքնակառավարման զարգացումն է, բնականաբար որպես ժողովրդավարության ձևավավորման կարևորագույն հիմք: «Համայնքների կառավարման գործում պետք է բավականաչափ ուշադրություն դարձնել երիտասարդներին ներգրավելու խնդրին, մասնավորապես 16 տարեկանից սկսած: Դա հնարավորություն կտա երիտասարդությանը ոչ միայն մասնակցություն ունենալ համայնքներում որոշումների կայացման վրա, այլ նաև կսովորեցնի պատանիներին աշխատել կառավարման մարմինների հետ»,- ասաց Մհեր Շահգելդյանը:
