Մասիս Մայիլյանը նշանակվել է
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Միաժամանակ, նրան շնորհվել է Արցախի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Մասիս Մայիլյանը 2001-2007 թվաաններին զբաղեցրել է Արցախի փոխարտգործնախարարի պաշտոնը: Մինչ նոր նշանակումը Մայիլյանն Արցախի արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահն էր:
