ԱԺ-ն հաստատեց 2017 թվականի պետական բյուջեն. կոալիցիոն ուժերը կողմ քվեարկեցին
Ազգային ժողովն այսօր հաստատեց ՀՀ 2017թվականի պետական բյուջեն: Պետական բյուջեի նախագիծն ընդունելու մասին հարցին կողմ քվեարկեց 83, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկելու պետական բյուջեի նախագծին: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս հայտարարեց, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու: Դեմ քվեարկեց նաեւ ՕԵԿ-ը: ՀՀԿ ու ՀՅԴ կողմ քվեարկեցին:
