Վրացիների և ուկրաինացիների մուտքը Շենգեն գոտի այսուհետ ազատ է
The Endependent-ի հաղորդմամբ՝ ԵՄ-ն 45 միլիոն ուկրաինացիների և 5 միլիոն վրացիների առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորություն է տվել:Այսպիսով՝ 50 միլիոն մարդ միանգամից հնարավորություն է ստանում մուտք գործել Շենգեն տարածք՝ առանց վիզային ռեժիմի։ Մինչև ուշ գիշեր ձգված քննարկումների արդյունքում, որին մասնակցում էին ԵՄ երկրներն ու Եվրախորհրդարանը, համաձայնության են եկել «բաց սահմաններ» մեխանիզմի շուրջ, որը կկիրառվի, բացառությամբ արտակարգ իրավիճակների:
