Հայաստանի «Ռոսգոսստրախում» մոլորեցնո՞ւմ են սպառողին
Հրապարակ օրաթերթը գրում է.«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության կայքում նշված է, որ իրենք Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար՝ Ռուսաստանի պետական ապահովագրական ընկերության ներկայացուցիչն են: Մինչդեռ Ռուսաստանում «Ռոսգոսստրախը» վաղուց պետական բաժնեմաս չունի: 2010թ. ընկերության վերջին 13,1 տոկոսը պետությունը վաճառել է: Փաստորեն, Հայաստանի «Ռոսգոսստրախում» վեց տարի է՝ տեղյակ չեն կամ էլ դիտավորյալ մոլորեցնում են սպառողին:
