Վարչապետը կհանդիպի խոշորների հետ
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց հաջորդ շաբաթ կազմակերպել հանդիպում տասը խոշոր հարկ վճարողների, տասը խոշոր ներմուծողների, տասը խոշոր արտահանողների, հինգից տասը խոշոր ներդրողների եւ տասը խոշոր բանկերի հետ. «Հանդիպմանը քննարկելու ենք այն պրոբլեմները, որոնց առաջ կանգնած են նրանք այսօր»:
