Կհանդիպեն,կխոսեն
Կրեմլի կայքը հայտնում է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում հանդիպում կունենա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ և կքննարկի եվրասիական տնտեսական զարգացումը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵՏՄ գագաթաժողովի օրակարգը: «Նախատեսվում է կարծիքների փոխանակություն եվրասիական ինտեգրացման արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգի քննարկում, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
