Վարչապետը ժամանակ տվեց կրթության նախարարին
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույցը: «Իրատեսակա՞ն է, պարո՛ն Մկրտչյան»,- դիմելով նախարարին՝ հարցրեց Կարեն Կարապետյանը: Հաշվի առնելով ֆինանսական ևն տնտեսագիտական որակյալ կրթություն ապահովելու կարևորությունն ու արդիկանությունը՝ նախարարին հանձնարարվեց կառավարություն ներկայացել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով:
