Ակտուալ հարցեր, առաջին հերթին իրավիճակը Սիրիայում և Հալեպում
RIA Novosti-ն՝ հղում անելով գերմանական պատվիրակության աղբյուրին հայտնում է,որ Գերմանիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և Սերգեյ Լավրովը Համբուրգում հանդիպման ընթացքում քննարկել են իրավիճակը Հալեպում։ Լավրովի հետ զրույցի ընթացքում քննարկվվել են «ակտուալ հարցեր, առաջին հերթին իրավիճակը Սիրիայում և Հալեպում, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության, կայունության և խաղաղության հարցերը»։ Նա նաև նշել է, որ զրույցը եղել «տևական ու լուրջ»,ասել է նա: Բացի այդ, ինչպես հավելել է աղբյուրը, կողմերն ինտենսիվ քննարկել են սպառազինությունների նկատմամբ վերահսկողության, Ուկրաինայում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ տարածքում տնտեսական համագործակցության թեմաները։ Շտայնմայերը զրույցի ժամանակ հայտնել է Հալեպում կրակի անհապաղ դադարեցման, մարդասիրական հասանելիության բացման և քաղաքական երկխոսության վերսկսման անհրաժեշտության մասին։ Լավրովը Հալեպում տիրող իրավիճակը քննարկել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ «Նրանք քննարկել են բազմակողմ ջանքերը՝ ուղղված Հալեպում կրակի դադարեցման հասնելուն և Սիրիայում տասնյակ հազարավոր քաղաքացիական անձանց մարդասիրական օգնության մատակարարմանը, ովքեր դրա խիստ կարիքն ունեն»,-հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին։ Ռուսաստանն աջակցում է Հալեպի հարցով ԱՄՆ-ի՝ դեկտեմբերի 2-ի նախաձեռնությանը, որը վերաբերվում է Հալեպի արևելքից գրոհայինների դուրսբերմանը,հայտնել է Լավրովը:
