Ֆրանսիայի ՆԳ նոր նախարարը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարաել է,որ Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար Բրյունո Լե Ռուն գտնվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»։ «2015 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարար Բրյունո Լե Ռուն ֆրանսիական խորհրդարանի անդամի կարգավիճակով ապօրինաբար այցելել է մեր կորսված տարածքներ։ Նրա անունը ընդգրկվել է մեր երկիր այցելելու համար անցանկալի անձանց ցուցակում։Անկախ պաշտոնից ու դիրքից՝ յուրաքանչյուր օտարազգու անուն, ով ապօրինաբար այցելել է մեր կորսված տարածքներ, խախտել է մեր երկրի տարածքային ամբողջականության օրենքը, ընդգրկվում է անցանկալի անձանց ցուցակում»,-ասված է հայտարարության մեջ:
