Մոսուլում դաժան մարտեր են ընթանում
Իրաքյան Մոսուլ քաղաքի Ալ-Սալամ թաղամասում կատաղի մարտեր են ընթանում: Իրաքյան ուժերն առաջ են շարժվում դեպի հյուսիսային քաղաքի խորքերը` գրավելով «Իսլամական պետության» զավթած տարածքները և մոտենալով Տիգրիս գետին, որը քաղաքը բաժանում է արևելյան և արևմտյան մասերի:
Բախումները շարունակվել են նաև չորեքշաբթի այն շրջանում, որտեղ տեղակայված է 5 հարկանի բուժհաստատությունը: ԻՊ-ի գրոհայինները, ըստ հաղորդումների, հիվանդանոցի վերին հարկերն ու տանիքը բազմիցս կիրառել են որպես դիպուկահարի դիտակետ:
Այս մասին հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը` վկայակոչելով Իրաքի բանակի 9-րդ զինված գումարտակի ղեկավարությանը, որի խոսքով` երեքշաբթի իրենց հաջողվել է գրավել Ալ-Սալամի հիվանդանոցը:
