Այսօր գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի մահվան 2-րդ տարելիցն է
Այսօր լրանում է գրող, թարգմանիչ, հրապարակախոս Սամվել Մկրտչյանի մահվան 2-րդ տարելիցը: Նա մահացավ 2014 թվականի դեկտեմբերի 7-ին՝ իր հայրենի Գյումրի քաղաքը պատուհասած մեծ երկրաշարժի հերթական տարելիցի օրը: Սամվել Մկրտչյանը հայ թարգմանական պոեզիայի եզակի ներկայացուցիչներից է, ում ավանդը հայ թարգմանական գրականության մեջ անգերազանցելի է: Նա հիմնականում թարգմանել է անգլո-ամերիկյան գրականություն` Շեքսպիր, Էլիոթ, Ֆոլքներ, Սարոյան, Քիպլինգ, Ֆոլկներ, Բուկովսկի, իսկ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի թարգմանությունը՝ բացառիկ իրադարձություն գրական-թարգմանչական ասպարեզում, համարվում է Սամվել Մկրտչյանի թարգմանչական գլուխգործոցը:
