Կարեն Կարապետյանի հարկադրված խոստովանությունը

ԶԼՄ-ների ղեկավարների հետ Կառավարության ղեկավարի հանդիպումն առանձնահատուկ համարել չի կարելի, Կարեն Կարապետյանը մեծ հաշվով չարեց որեւէ հայտարարություն, որը լրատվական դաշտում փոթորիկ կառաջացներ, բոլորը կխոսեին ու կքննարկեն նրա սենսացիոն հայտարարությունը, կամ էլ գոնե նոր բան ասած կլիներ: Չիշտ հակառակը, անդավաճան մնալով իր ոճին Կարեն Կարապետյանը նույն լակոնիկ ոճով, իր կողմից կարճ հարցուպատասխանով աչքկապոցի արեց, որեւէ երեւույթի խորքերը չներթափանցեց ու հանես եկավ բացառապես մակերեսային հայտարարություններով: Քաջ գիտակցելով, որ վերլուծող մարդկանց հետ է հանդիպել, այդ մասին զրույցի ընթացքում հայտարարեց նաեւ վարչապետը, ու ցանկացած խոսքն անալիզի կենթարկվի, թերեւս այս պատճառով չցանկացավ բացել իր հոգու խորքերը: Դրանից բացի Կարեն Կարապետյանը այլ միջավայրի ներկայացուցիչ չէ, նա եղել է ու հիմա էլ փորձելու է էլ ավելի խորը արմատներ ձգել իշխանության տիրույթում: Ու որ ինքը այս միջավայրի հարազատ ներկայացուցիչն է ու մեխանիկորեն շարունակելու է նախորդների սկսած գործը, թերեւս չհերքեց նաեւ կառավարության ղեկավարը Հայելի-ի պնդումներն անարձագանք թողնելով: Անշուշտ իր՝ <<դրսի մարդ>> լինելու մտացածին բնորոշումը, ինչպես նաեւ իմիջը, անմիջականությունը մի քայլ վեր է հանել, քան շարքային ՀՀԿ-ականներն են, բայց մեծ հաշվով Կարեն Կարապետյանն անկարող է լինելու անել բաներ, որոնք կվտանգեն իր թիմի՝ իշխանության գոյությունը: Օրինակ անգամ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին <<օլիգախատյաց>> Կարեն Կարապետյանը պահեց չեզոքությունը, քանի որ դա ըստ լուրերի իշխանությունների հետ համաձայնեցված սցենար է: «Հայելու» հարցին ի պատասխան՝ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ անձնական հանդիպումներ է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն չի քննարկել քաղաքականություն նրա վերադարձի հարցը: «Ի՞նչ հարցեր եք քննարկում,- հետաքրքրվեց «ՀԺ»-ի տնտեսական մեկնաբանը:- Ամենախոշոր գազալցակայանները ոնց որ թե նրանն են, այդ հարցերը կա՞ն»: «Հայկ, քեզ ո՞նց է թվում՝ ես որ մարդկանց հետ հանդիպում եմ, անպայման պիտի գազի՞ց խոսեմ»: «Դե, տասնհինգ տարի դրանից եք խոսել»,- պատասխանեց Հայկ Գեւորգյանը: «Դե, հոգնել եմ, այ մարդ»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը : Մի քանի ուշագրավ ու անկեղծ պատասխաններ , այնուամենայնիվ, հնարավոր եղավ կորզել Կարեն Կարապետյանից: Օրինակ, անսպասելի անկեղծ էր, երբ պատասխանեց հարցին՝ «Հանրապետականին անդամակցելուց հետո Ձեր վարկանիշը, Ձեր կարծիքով, անկո՞ւմ է ապրելու, թե՞ ոչ»: «Կարծում եմ, այո»,- ասաց վարչապետը, որը ՀՀԿ համագումարի օրը տրամագծորեն հակառակ կարծիք էր հայտնել: Բայց դժվարացավ ենթադրել, թե որքան կլինի այդ անկումը. «Հաջորդ հարցմանը կստուգենք»: Դե իսկ անկեղծության գագաթնակետը 2018-ի պլանների, ավելի ճիշտ ցանկությունների մասին բարձրաձայնումն էր: Կարեն Կարապետյանը ի պատասխան ասաց, որ Հանրապետության նախագահի հետ չի քննարկել, թե ինչքան է ինքը պաշտոնավարելու. «Եթե ես ասեի, որ 3, 4 կամ 5 տարի պաշտոնավարելու եմ, ասելու եք` բա որ արդյունավետ չլինեք, չարիք դառնաք կառավարման տեսանկյունից... Ես չեմ եկել 6 ամիս աշխատելու: Եթե ժողովուրդը, հանրության տարբեր շերտեր հասկանան` մենք յուրաքանչյուր օր ճիշտ ուղղությամբ ենք գնում, կփորձենք աշխատել երկարատև»: <<Հայելու>> ճշտող հարցը, թե 2018-ից հետո էլ ինքը կլինի՞ վարչապետ, Կարեն Կարապետյանը շրջանցեց, պնդմանը անկարող եղավ չարձագանքել և միայն ավելացրեց. «Արդյունավետ աշխատելու դեպքում 2018-ից հետո էլ ինձ տեսնում եմ վարչապետի պաշտոնում»: Նշենք, որ ՀՀԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում Կարեն Կարապետյանը կմնա իր պաշտոնում: Նախագահը, սակայն, չէր խոսել 2018թ.-ից հետո ստեղծվող իրավիճակի մասին: Կարապետյանի արձագանքից կնշանակի, որ 2018-ից հետոյի մասին Սերժ Սարգսյանի հետ հստակ պայմանավորվածություն չի եղել, այլապես Կկարապետյանը միանգամից վերջ կդներ այդ հարցին, ինչը մեծ հաշվով ձեռնտտու է իշխանության համար այն տեսանկյունից, որ Կարեն Կարապետյանը դեռեւս չի հասցրել վարկաբեկվել, ունի ավելի բարձր հեղինակություն, քան Սերժ Սարգսյանը, դրանից բացի Սերժ Սսարգսյանի հետագա պաշտոնավարման հարցը դարձել է քաղաքական շրջանակների քննադատության թիրախ: Կարեն Կարապետյանը, ըստ էության, բարձրաձայնեց իր սեփական ցանկության մասին: Անի Սահակյան

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am