Նորից անարգանք ԱԺ-ի հանդեպ

Եկող տարվա բյուջեի քննարկումն ԱԺ-ում կիսադատարկ դահլիճում ընթացավ։Կառավարությունը այս անգամ էլ ԱԺ-ի հանդեպ չդրսեւորեց հարգալից վերաբերմունք ու նախարարներից մի քանիսն էին ներկա քննարկմանը։ Ամենաակտիվը խմբակցություններից ԲՀԿ-ն էր, Միքայել Մելքումյանի ելույթի ժամանակ կարելի է ասել օդը սառել էր. «Ես ներկայացրել եմ 101 առաջարկ, կարծես, 8-ն եք ընդունել»,- Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին բողոքում էր Միքայել Մելքումյանը, այնինչ նրա խոսքով՝ իր նախագծում անհեթեթությունների մի ողջ շղթա կա։ «Նվազագույն աշխատավարձի մասով ասում եք՝ «այսքան փող է պետք, որտեղի՞ց»։ Ինչի դուք կարծում եք, որ նվազագույն աշխատավարձը բարձրացնեք, լրացուցիչ պահանջարկ չի՞ ձևավորվելու, որ գնան այդ փողերը ծախսեն, հետո դրանցից հարկեր գան բյուջե, ու ունենանք տնտեսական ակտիվություն։ Նախորդ անգամ Դուք ասացիք, որ տույժ ու տուգանքների մասով ունեք շատ կոմպետենտ տեղակալ, որ իբր պետք է զանգ տար, քննարկեինք, չեղավ դա։ Էս ի՞նչ աշխատաոճ է, այսինքն՝ դուք մի բան եք հայտարարում, հետո դա չի արվում, դա նորմա՞լ եք համարում»,- ասաց նա։ «Պարոն Արամյան, Դուք գիտությունների թեկնածու եք, չէ՞»,- արձագանքելով նախարարին՝ ասաց Մ. Մելքումյանը։ -Դուք ի՞նչ է, ուզում եք ստվերային տնտեսությունը մնա՞, չգիտե՞ք, որ նվազագույն աշխատավարձը, որ ֆիքսված է, մարդիկ այդքան չեն ստանում։ Դուք՝ որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, ձախողել եք ձեր 5-ամյա ծրագիրը»,- հայտարարեց Մ. Մելքումյանը։Վ. Արամյանն էլ ասաց, որ, եթե իմանար՝ ստվերն ինչքան է, այն կդադարի ստվեր լինելուց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ասաց, որ մինչև 2019 թվականը իշխանությունների պլանավորած աճի տոկոսները մեր տնտեսությունը տանում են դեպի դեֆոլտ և տնտեսական կոլապս։ «Նախորդ իմ ելույթից մի քանի օր անց պարզվեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կիսում է իմ այս գնահատականը։ «Բլումբերգին» տված նոյեմբերի 21-ի հարցազրույցում նա ասաց՝ «Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 5.8 միլիարդ, այն դեպքում, երբ երկրի ՀՆԱ-ն կազմում է 10 միլիարդ դոլար, և 2017 թվականի 3.2 տոկոս աճը չի կարող ապահովել կենսամակարդակի նշանակալից բարելավում։ Մենք ունենք նաև արտաքին պարտք, որն աճում է ավելի արագ, քան ՀՆԱ-ն»։ Շատ հստակ գնահատական է, որից հետևում է, որ վարչապետը շատ սթափ պատկերացնում է, թե որն է գլխավոր խնդիրը ՀՀ-ի առաջ ծառացած։ Հարց է ծագում, եթե դուք այսքանը հասկանում եք ու ուզում եք, որ մենք հաստատենք այս թվերը, որոնց համաձայն՝ մենք անդունդ ենք գնում, դուք ասում եք՝ կամ դուք չունեք երկրի կառավարման ծրագիր, կամ՝ որ դուք սրանով ցանկանում եք, որ մենք ձեզ հետ միասին կիսենք երկիրն աղետի տանելու ծրագրի համար պատասխանատվությունը։ Բնականաբար, մենք երբեք նման բան չենք անի, ոչ էլ ձեզ խորհուրդ կտայի»,- հայտարարեց ՀԱԿ ղեկավարը։ Լ. Զուրաբյանի խոսքով՝ սա ընդամենը խոստովանություն է սեփական անկարողության մասին. «Մենք սրան դեմ ենք քվեարկում ու կոչ ենք անում ժողովրդին օգտագործել 2017 թվականի ապրիլին իրենց տրված շանսը, ազատվել մեր տնտեսությունը խեղդող այնպիսի իշխանություններից, ինչպիսին դուք եք»։ Հեղինե Բիշարյանն էլ դժգոհությունների մի ողջ շղթա թվարկեց սկսած աղետի գոտին չվերացնելու, ավելին նոր գոտիներ առաջացնելու՝ ի դեմս դատարկվող ու ավերվող գյուղերի, վերջացրած ավանդական դարձած ավանդների վերադարձի խնդրի մասին հիշատակելով, ապա նկատեց, որ նոր կառավարությունը ոչ թե գործ է անում, այլ «գարդիրոբ» է ցույց տալիս։Հրանտ Բագրատյանն էլ Արամյանին մեղադրեց հին գիտելիքներով առաջնորդվելու մեջ:«Եվրոբոնդերի մասին եք բացատրություններ տալիս՝ ի պատասխան պատգամավորի հարցին: Արդեն 3 տարի է՝ Եվրոպան գտնվում է բացասական տոկոսադրույքների մեջ... Դա կոչվում է ոչ ճշմարտություն, սուտ: 2016-ի բազան չի լինելու 2.2 տոկոս. ես ասել էի նախապես: Բազայի փոփոխությունը չի՞ փոխում պլանները, կառավարությունն այս բյուջեով ընդհանրապես կթաղի տնտեսությունը, նկատի ունեմ ձեզ, Ներսես Երիցյանին ու փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին: Այն հին` 20 տարվա բաներն անընդհատ բերում, բացատրում եք մեզ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ԱՎԾ-ի ներկայացրած տվյալներն էլ սուտ են: Ֆինանսների նախարարը չհամաձայնեց պատգամավորի հետ, թե սուտ են խոսում: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ կոչ արեց ընդունել բարեկամական ոճով արված հրավերը:Բագրատյանն արձագանքեց. «Ոնց որ ձեռ անեք, տիկի՛ն Նաղդալյան, մենք երկիրը կկորցնենք այսպես, հերիք է: Դուք` հանրապետականներդ, կարծես ամեն ինչ գիտեք ու, առանց խորհրդակցելու, երկիրն արդյունավետ կկառավարեք, այդպես չէ»:Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ որևէ մեկին երբեք դաս չի տալիս, նույնիսկ եթե կարիքը կա: «Կարող եմ խորհուրդ տալ կամ հորդորել ու այս պահին հորդորում եմ` գործընկերության սոլիդարությունը պահպանել, և ասացի, որ կարծում եմ, որ Ձեր ու պարոն Արամյանի հանդիպումը օգտակար է լինելու»: Անի Սահակյան

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am