«Ձեր գործընկերներից և պատգամավորներից շատերը զանգել են, ուղղակի շնորհակալություն են հայտնել». Ռուբիկ Հակոբյանը լրագրողներին
Ինչպես արդեն տեղեկացրոլ ենք, այսօր ԱԺ-ում միջաադեպ է տեղի ունեցել «Հրապարակ» օրաթերթի լրագրողի և ԱԺ պատգամավորի միջև: Պատգամավորը բռունցքով հարվածել է լրագրողին՝ խոչընդոտելով վերջինիս մասնագիտական գործունեությունը: Ազգային ժողովի պատգամավոր Հակոբյանը լրագրողների հետ զրույցում չի հերքել, որ հարվածել է լրագրողին՝ պնդելով, որ եթե պարզվի`ինքը հակօրինական քայլ է կատարել, ներողություն կխնդրի: Պատգամավորը նաև լրագրողներին հայտնել է. «Ձեր գործընկերներից և պատգամավորներից շատերը զանգել են, ուղղակի շնորհակալություն են հայտնել»,- ասել է Ռուբիկ Հակոբյանը՝ նշելով, որ լրագրողն իրեն «խուլիգանի» նման է պահել:
