Դե, տղա ես, հասկացի՛ր

Կառավարության ղեկավարի ու լրատվամիջոցների ղեկավարների հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանի անսպասելի անկեղծությունն անհարմար վիճակի մեջ է  դրել  ՀՀԿ-ական հնաբնակներին : Խոսքը վարչապետի այն հայտարարության մասին է, որ ի պատասխան հարցի՝  «Հանրապետականին անդամակցելուց հետո Ձեր վարկանիշը, Ձեր կարծիքով, անկո՞ւմ է ապրելու, թե՞ ոչ», ասաց,- «Կարծում եմ, այո»,- բայց դժվարացավ ենթադրել, թե որքան կլինի այդ անկումը. «Հաջորդ հարցմանը կստուգենք»,- խորհուրդ տվեց Կարապետյանը: Լրագրողները կառավարության ղեկավարի հայտարարության մասին  Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից ճշտել են՝ չի՞ վիրավորվել, տեսանյութներից  երեւում է, որ  լսելով այդ մասին տիկին նախարարը աչքերը զարմանքից չռռել է, հետո փորձել տակից դուրս գալ: Նա ասել է, որ ամեն մեկն ունի իր կարծիքը, վարչապետն՝ իր, մյուսներն էլ իրենց կարծիքները.<<Մեր կուսակցությունն ամենամասսայականն է, 150 հազար մարդ…որտե՞ղ հավաքես 150 հազար մարդ, որ…մեկը կարող է մի քայլ անել, որ բոլորիս համար էլ վիրավորական լինի: Բայց ընդհանուր առմամբ մենք այսօր պետք է փորձենք կուսակցության հեղինակությունը բարձրացնել, եւ կուսակցական ղեկավարներին օգնել՝ իրենց առջեւ դրված խնդիրները իրականացնել>>: Ճշտող հարցին, թե վարչապետի հայտարարությունից չեք վիրավորվել, տիկինը անցել է ջուր ծեծելուն.<Ես մի դեպքում կվիրավորվեի, որ արած լինեի մի արարք, որով կվիրավորեի վարչապետին, ես իմ անցած ճանապարհին որեւէ անօրինականություն, խարդախություն, անշնորքություն չեմ արել, բայց սխալ, իհարկե, կա: Դրա համար ես չեմ վիրավորվի, որովհետեւ ես որեւէ բան չեմ թույլ տալիս իրեն վիրավորելու համար>>: Ինչպես ասում են՝ տղա ես հասկացիր, թե ինչ էր ուզում ասել տիկին Հակոբյանը, թեպետ հասկանալի էր, որ ասելու բան չկար, այդ պատճառով էլ նախարարուհին անցել էր բառակույտերի շռայլումին: Սրան հակառակ տիկին Հրանուշը իր ափսեի մեջ է հայտնվել, երբ հետաքրքրվել են սփյուռքահայերին ուղղված իր հայտնի կոչի արդյունքների մասին, թե քանիսն են առնվազն 1000 դոլար ներդրել Հայաստանի բանկերում ու այդպիսով նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանը: Հակոբյանը սկզբում նախատել է լրագրողներին, թե նախարարության առաքելությունը սփյուռքից փող բերելը չէ, ապա խոստովանել, որ հենց այդ գործընթացն է իրեն հաճույք պատճառում, նա  ազարտի մեջ է ընկել ու պատմել իր ստացած հաճույքների մասին, որն ունեցել է բոլորովին վերջերս՝ իմանալով, որ սփյուռյան հայրենակիցներից մեկը անսպասելիորեն մեծ գումար է ի պահ տվել մեր բանկերին: «Երեկ մի այնպիսի մի մեծ գումարի մասին լսեցի, որ հաճույք ստացա: Մեկն, օրինակ, ինձ ասաց՝ 1.5 մլն բերեցինք, ներդրեցինք հայկական բանկերում: Դա հաճույք էր: Եվ կարող եմ Ձեզ ցույց տալ այն նամակները, այն հարցադրումները, այն վերաբերմունքը, որ սփյուռքահայերն արեցին: Օրեր առաջ մի կին եկավ Լիբանանից, 200 հազար դոլար էր բերել և խնդրում էր, որ ես օգնեմ, բայց ես ասացի. «Դուք կարող եք բոլոր բանկերում դնել»։ Ինձ համար նշանակություն չունի որ բանկում, ինձ համար կարևորը, որ գումարը մեր բանկերում լինի, և բանկի տոկոսները ցածրանան»,- ասաց Հրանուշ Հակոբյանը: Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ իր կոչից հետո գումարների հոսք եղել է, բայց քանի որ երևույթն ինքնին գաղտնի է, չեն կարող հրապարակայնացնել: Նախարարը նշեց նաև, որ Կանադայից մի սփյուռքահայ յուրաքանչյուր դստեր համար 3000-ական դոլար է դրել բանկերում: «Աղմուկը տարածվեց սփյուռքում, իմացան և սկսեցին դնել»: Դժվար է պնդել՝ արդյոք Հրանուշ Հակբյանը ԿԲ նախագահ դառնալու նկրտումներ ունի, թե ոչ, բայց իր հավաստիացումները հիմք ընդունելով չենք կարող չարձանագրել, որ այն, ինչ տարիներ շարունակ չհաջողվեց Տիգրան Սարգսյանին ու ԿԲ ղեկավարությանը, հաջողում է մեր Սփյուռքի տիրուհուն:Այնպես որ նա բոլոր իրավունքները վաստակում է ապագա վարչապետ դառնալու համար: Հիշեցնենք, որ 2015-ի ապրիլի 23-ին Հայաստանում տեղի ունեցած համերգի ժամանակ SOAD-ի երգիչ Սերժ Թանգյանը ՀՀ իշխանություններին կոչ արեց քայլեր ձեռնարկել երկրի վիճակը բարելավելու, ինստիտուցիոնալ անարդարությանը վերջ տալու և արտագաղթը կանգնեցնելու ուղղությամբ։«Ա1+»-ն այս կապակցությամբ մեկնաբանություն էր խնդրել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից, ով բավականին վրդովված տոնով պատասխանել էր. «Քննադատելն ամենահեշտ խնդիրն է։ Ինչո՞ւ են հեռանում մեր հայրենակիցները, եթե բարձր աշխատավարձ ունենան, չեն հեռանա։ Ուրեմն բարի եղեք, որ այստեղ մեր տնտեսությունը զարգանա, ու մարդիկ չգնան։ Թող պարոնները, բոլոր պարոնները, 1 մլն մարդ` 1000 դոլար հաշվեհամար բացի բանկում։ Մեզ փող չտա, բանկում փող դնիգ բոլորը, ով հնարավորություն ունի, թող 1000 դոլար դնի իր հաշվի վրա, չտա ՀՀ-ին։Բանկերին փող կգա, բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա, իրենք էլ տոկոս կստանան։ Իրենցից մենք բարեգործություն չենք ուզում»։ Հրանուշ Հակոբյանն ավելի ուշ ասաց, որ բանկերում ներդրումներ անելու գաղափարն առաջացել է 2013 թվականին` բանկերի և ֆինանսիստների հետ հանդիպման ժամանակ: 2008-2009 թվականներին նմանատիպ կոչ արեց վարչապետ  Տիգրան Սարգսյանը Նախկին վարչապետը ճգնաժամի ժամանակ կոչ էր անում սփյուռքահայերին և օտարազգիներին` գումարները տեղափոխել ՀՀ բանկեր, քանի որ ըստ նրա ՀՀ բանկային համակարգն ամուր էր և «անվտանգության կղզյակ էր»։ Այդ կոչը, մեղմ ասած, անտեսվեց, քանզի ի հեուկս վարչապետի կոչերի, մամուլն ահազանգում էր հայ պաշտոնյաների՝ շվեցարիական բանկերում ի պահ տրվող գումարների մասին: Անի Սահակյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am