Օբամայի վարչակազմն անաղմուկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Associated Press

Դեկտեմբերի 6-ին լույս տեսած համարում Assciated Press լրատվական գործակալության հոդվածագիր Բրեդլի Քլեփրը անդրադարձել է նախորդ շաբաթ օրը հրապարակված լուրին, թե ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Ողջակիզման թանգարան-հուշակոթողում կազմակերպված հավաքույթի ժամանակ ցեղասպանագետ և ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը խոսել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին: Ըստ Asbarez-ի՝ Նոբելյան մրցանակակիր և Հրեական ողջակիզումը վերապրած Էլի Վիզելի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, խոսելով Վիզելի ժամանակներում տեղի ունեցած անարդարությունների մասին, Փաուերն ասել է. «Նա ականատես է եղել Հայոց ցեղասպանության ուրացմանը»: Այս նախադասության մասին ակնարկելով՝ Քլեփրը հարց է ուղղել` «արդյո՞ք Բարաք Օբամայի վարչակազմն անաղմուկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»: Հոդվածագիրը նշել է, որ 1915-ի սպանդը ցեղասպանություն կոչելը երկար ժամանակ եղել է ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ Օբամայի համար «տաբու», ապա հավելել, որ նման քայլով ՄԱԿ-ում Օբամայի դեսպանն առաջ է անցել իր ղեկավարից: Քլեփրը նշել է նաև, որ Փաուերն իր խոսքերը չի մանրամասնել, սակայն, հավանաբար, դրանք կզայրացնեն Թուրքիային, ով կատաղի կերպով հակադրվում է Ցեղասպանության մասին որևէ հիշատակման: «Թուրքիայի ռազմավարական դերը` իբրև Միացյալ նահանգների գործընկեր և ՆԱՏՕ-ի դաշնակից, պարտադրել է ամերիկացի պաշտոնյաներին՝ չափազանց զգույշ լինել այդ դեպքերի մասին խոսելիս: Նշյալ խոսքերը զարմանալի են հատկապես, երբ նկատի են առնվում, որ Փաուերը երկրի երկրորդ բարձրաստիճան դիվանագետն է համարվում, նաև այն բանի համար, որ նրա խոսքերը կարող են Օբամայի հասցեին քննադատություն առաջացնել»,- հավելել է նա: Հոդվածագիրը հիշեցրել է նաև, որ Օբաման խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն չի հարգել իր խոստումը:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video) Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն. փաստաբան Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում. hayeli.am-ի հարցին՝ Սամվել Կարապետյանի պատասխանը (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Մակրոնը եկավ, «զասոս» դրեց Նիկոլին ու գնաց․ Սամվել Կարապետյանը հեգնեց (video) Չես մարսելու. Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) Թուրքիայի արածը չեմ թողնելու ուրանան․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am