Կարեն Կարապետյանի մոտից Արմեն Սարգսյանի մոտ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Գագիկ Արզումանյանն, ով վարչապետի հրաժարականից հետո շատ կարճ ժամանակահատված աշխատեց նաև Կարեն Կարապետյանի հետ ու լքեց իր պոստը, այժմ նոր պաշտոնի է անցել: Գագիկ Արզումանյանն այսուհետ հանդիսանում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի բիզնես գործերի կառավարչի տեղակալը:
