Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրով ստեղծվել է նախագահին կից Վճռաբեկ խորհուրդ:
Հրամանագրում ասվում է, որ խորհուրդը ստեղծվում է ձեռնարկատիրական ոլորտում գործադիր իշխանության կենտրոնական եւ տեղական մարմինների որոշումների, կամ նրանց անգործության վերաբերյալ վերադաս մարմիններին քաղաքացիների եւ կազմակերպությունների դիմումների քննարկումն ապահովելու համար:
Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, նախագահի աշխատակազմին հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել խորհրդի գործունեությունը կազմակերպելու գծով:
«Թե կոնկրետ ինչով է զբաղվելու այդ նոր կառույցը, հայտնի չէ: Սակայն, դատելով ամենից, այդ մարմինը կոչված է քննել տարբեր պետական մարմինների գործողությունների վերաբերյալ քաղաքացիների դիմումները: Փաստորեն, խորհուրդը պետք է փոխարինի դատարաններին, չնայած խորհրդի լիազորություններն անհայտ են մնում: Օրինակ, հասկանալի չէ, ինչ է ձեռնարկվելու այս կամ այն խախտումների հայտնաբերման դեպքում», -նշում է գործխակալությունը:
«Թուրանը» հաղորդում է, որ նման մարմնի ի հայտ գալը վկայում է այն մասին, որ Ադրբեջանում դատարանները չեն կատարում իրենց գործառույթները:
«Միեւնույն ժամանակ պետության ղեկավարի մոտ վստահություն չկա ուժային գերատեսչությունների եւ այլ պետական մարմինների նկատմամբ, եթե նրանց նկատմամբ գանգատները պետք է քննի ուրիշ պետական մարմին», -ընդգծում է «Թուրան»-ը:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը