Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, 56-ամյա Արամ Մանուկյանը իր վարած УАЗ 31511 մակնիշի 34 VC 179 համարանիշի ավտոմեքենայով Վերին Դվին գյուղի վարչական տարածքում՝ «Ել» կոչվող հանդամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մանուկյանը, ուղևորներ՝ նրա համագյուղացիներ, 35-ամյա Էդգար Ասատրյանը, 27-ամյա Արտակ Մանուկյանը և Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 34-ամյա Կարապետ Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Մանուկյանը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորութամբ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Այվազյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները գնալիս են եղել որսի, իսկ մահացած Արամ Մանուկյանը վիրավոր Արտակ Մանուկյանի հայրն էր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video) Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն. փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am