Հայտնաբերվել են կաթնամթերքի վտանգավոր խմբաքանակներ. ՍԱՊԾ

Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականցված պետական վերահսկողության ընթացիկ արդյունքները ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գնահատելով կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա ռիսկերը, նոյեմբերից սկսած՝ պետական վերահսկողություն է իրականացնում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 50 տնտեսավարող սուբյեկտների մոտ:

«Դիլի»  ՍՊԸ «Իգիթ» ՍՊԸ «Կաթնամթերք Վան» ՍՊԸ
 «Էկոտավուշ»  ՍՊԸ «Արարատ պանիր» ԲԲԸ «Բանդիվան կաթ» ՍՊԸ
Գուրգեն Աբովյան Ա/Ձ «Ոսկե սեր» ՍՊԸ Վիլեն Ներսեսյան Ա/Ձ
Անահիտ Զալինյան Ա/Ձ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ «Նորմա Կաթ» ՍՊԸ
Տիգրան Շահնազարյան Ա/Ձ «Գայ-Ապայդո» ՍՊԸ Կարինե Շահինյան Ա/Ձ
Սուրիկ Զարբաբյան Ա/Ձ «Ալեքպոլ» ՍՊԸ Մուրադ Պետրոսյան Ա/Ձ
Գայանե Մարտիրոսյան Ա/Ձ «Էկո կաթ» ՍՊԸ Արտավազդ Գրիգորյան  Ա/Ձ
Աշոտ Հակոբյան Ա/Ձ «Վանատուն» ՍՊԸ Արարատ    Բաբաջանյան Ա/Ձ
Լևոն Ղազարյան  Ա/Ձ «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ Անդրանիկ Առաքելյան    Ա/Ձ
«Արագած- ԱԼՊ» ՍՊԸ Գագիկ  Մանուկյան Ա/Ձ Քարաշենի պանրի գործարան» ԲԲԸ
«Մշո բաթնոց» ՍՊԸ Գարեգին  Քոչինյան  Ա/Ձ «Դիետ» ՍՊԸ
Արմեն Սուքիասյանի Ա/Ձ Նարինե Խուդոյան Ա/Ձ «Դուստր Մելանյա» ՍՊԸ
Գեղամ Մխիթարյան Ա/Ձ «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ Ա. Գ. Գրիգորյան Ա/Ձ
Արամայիս Նիկողոսյան Ա/Ձ «Բլեք -օքս» ՍՊԸ Դիաննա Ներսիսյան Ա/Ձ
Վահե Կոստանյան Ա/Ձ «Լուլա» ՍՊԸ Նորայր Արսենյան Ա/Ձ
«Խաք» ՍՊԸ Արտակ Մանվելյան Ա/Ձ Ահարոն Ղարիբյան Ա/Ձ
«Գնթունիկ» ՍՊԸ «Ամասիայի գլխավորող պանրագործարան»  ՍՊԸ
  Պետական վերահսկողության ընթացքում որոշ տնտեսավարող սուբյեկտների մոտ արձանագրվել են կաթնամթերքի արտադրության ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումներ՝ հումքի ու պատրաստի արտադրանքի որակին և անվտանգությանը, սննդամթերքի պահմանը և մակնշմանը, հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ: Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված թերությունների վերացման նպատակով` տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ: Միաժամանակ, տնտեսավարող սուբյեկտներն պահովվել են անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությամբ, որի արդյունքում մի շարք տնտեսավարողների արտադրական գործընթացը համապատասխանեցվել է օրենսդրության պահանջներին: Ավելի քան 20 տնտեսավարող սուբյեկտների տրվել է ժամկետ՝ խախտումները վերացնելու համար. բացահայտված անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ տնտեսավարող սուբյեկտների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, իսկ տրված հանձնարարականների կատարումը գտնվում է ՍԱՊԾ մասնագետների հսկողության տակ: Արձանագրված անհամապատասխանությունների հիմքով կասեցվել է 20 տնտեսավարողների արտադրանքի իրացումը, իսկ առկա արտադրանքից կատարվել են նմուշառումներ՝ լաբորատոր փորձաքննություն իրականացնելու նպատակով: Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրվել են տարբեր բնույթի անհամապատասխանություններ, մասնավորապես՝ հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ (ոսկեգույն ստաֆիլակոկ, աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, խմորասնկեր), 4 տնտեսավարող սուբյեկտների արտադրանքում արձանագրվել է հակաբիոտիկների (տետրացիկլին, ստրեպտոմիցին և պենիցիլին խմբերի) անթույլատրելի քանակ, գրանցվել են նաև կաթնայուղի փոխարեն բուսական յուղի օգտագործման դեպքեր: Կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող օրենսդրության պահանջների կոպիտ խախտումների, ինչպես նաև պատրաստի արտադրանքի լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների հիման վրա մի շարք տնտեսավարող սուբյեկտների (Ա/Ձ Անահիտ Զալինյան, Ա/Ձ Արտակ Մանվելյան, Ա/Ձ Սուրիկ Զարբաբյան, Ա/Ձ Գայանե Մարտիրոսյան, «Բանդիվան Կաթ» ՍՊԸ,   Ա/Ձ Մուրադ Պետրոսյան, Ա/Ձ Գեղամ Մխիթարյան, Ա/Ձ Դիանա Ներսիսյան, Ա/Ձ Գագիկ Մանուկյան, Ա/Ձ Գարեգին Քոչինյան,  Ա/Ձ Արտավազդ Գրիգորյան,  Ա/Ձ Արմեն Սուքիասյան, «Ապարանի պանրի գործարան» ՓԲԸ,  Ա/Ձ Անդրանիկ Առաքելյան) հանձնարարվել է կասեցնել արտադրական գործընթացը և, առկա խախտումների վերացման նպատակով, ձեռնարկել համապատասխան միջոցներ: Լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված խմբաքանակները Ծառայության մասնագետների կողմից կասեցված են և, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են օգտահանման կամ ոչնչացման: Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը կրելու է շարունակական բնույթ, Ծառայությունը  հետևողական է լինելու ոլորտում առկա խնդիրների բացահայտմանը՝ հանրությանը պարբերաբար ներկայացնելով ստացված արդյունքները: ՍԱՊԾ

դիտվել է 31 անգամ
Լրահոս
«Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video) Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն. փաստաբան Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am