Սիրիայում ռուս գնդապետ է սպանվել
Սիրիայում սպանվել է ռուս գնդապետ Ռուսլան Գալիցկին։ Նա մահացել է Հալեպի արևմտյան հատվածի բնակելի թաղամասերից մեկից արձակված գնդակոծության հետևանքով ստացած վնասվածքներից։ «Հոսպիտալում ծանր վնասվածքների հետևանքով մահացել է գնդապետ Ռուսլան Գալիցկին։ Ռուս ռազմաբժիշկները մի քանի օր պայքարում էին նրա կյանքի համար։ Նա վնասվել էր ընդդիմության հրետանային գնդակոծության հետևանքով»,- Այս մասին հայտնում է Россия 24-ը: Վերջինիս հետմահու կհանձնվի պետական մրցանակ։
