Երկրաշարժ Ինդոնեզիայում.կա 50 զոհ
RIA Novosti-ն հայտնում է,որ դեկտեմբերի 7-ի առավոտյան Ինդոնեզիայի ափերի մոտ՝ Սումատրա կղզու մոտ, տեղի ունեցած 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 54-ի։ Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչության տեղական բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ երկրաշարժն ավերել Է բազմաթիվ մզկիթներ, հանրային օգտագործման շինություններ եւ բնակելի շենքեր, բայց առայժմ հնրավոր չԷ ստույգ գնահատել աղետի մասշտաբները: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն համապատասխան բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին ցուցում Է տվել շտապ կարգով օգնություն ցուցաբերել երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին
