«Ժամանակ». «Սասնա ծռերի» ազատազրկված անդամները կմասնակցե՞ն ընտրություններին
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերից մեկը դիտարկում է «Սասնա ծռերի» ազատազրկված եւ ընդհատակում գտնվող որոշ անդամներին նախընտրական ցուցակում ընդգրկելու շուրջ քննարկում սկսել «Սասնա ծռերի» բանտարկված անդամների հետ։ Թեեւ Հիմնադիր խորհրդարանն ընտրություններին մասնակցելուն դեմ է հանդես գալիս, այդուամենայնիվ, դա Արայիկ Խանդոյանի ՏԻՄ ընտրություններին՝ հայրենի գյուղում առաջադրվելու նախադեպը հույս է ներշնչում, որ այլոց եւս հնարավոր կլինի համոզել։ Սա իհարկե այն դեպքում, եթե «Սասնա ծռերի» գործով դատավարությունը ավարտված չլինի մինչեւ ապրիլի 2-ը, որովհետեւ ըստ օրենքի՝ դատապարտվելուց հետո ընտրություններին մասնակցելը ապօրինի է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
