Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը հանդիպել են. «բոլորս կպնում ենք իրար, խաղեր չեն լինելու»
«Ժամանակ» թերթը գրում է. Երեկ ուշ երեկոյան Գագիկ Ծառուկյանի հայրենի Առինջ գյուղում գտնվող այգու ընդունելությունների տանը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև 3 ժամից ավել տևած հանդիպումը, որին ուրիշ ոչ ոք չի մասնակցել։ Ենթադրվում է, որ վերջնականացել է Ծառուկյանի վերադարձի հարցերը, սահմանները և հետընտրական հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերը։
