Մարդը կար, մարդը չկա. կեցցե Սամվել Ալեքսանյանը

ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը այսօր խորհրդարանում իր որդեգրած ինքնավստահ ցինիզմով կրկին մերժում էր լրագրողներին, նրանցից գումար պահանջում հարցազրույց տալու, խոսելու համար, հիշեցնում, որ իր պահանջը՝ 500 եվրոյով հարցազրույց տալու մասին, շարունակում է ուժի մեջ մնալ։ Իհարկե, Սամվել Ալեքսանյանը ժողովրդական խոսքով ասած՝ «ղժժում» է ոչ միայն լրագրողների վրա, այլեւ իրեն Սամվել Ալեքսանյանը, ավելի ճիշտ Լֆիկ Սամո դարձրած համակարգի, իշխանության վրա։ Հայաստանի տնտեսության գլխին կանգնած ամենաբազմագլուխ այս «վիշապը», որին տրվել է մի շարք մոնոպոլիաներ, գերարտոնյալ կարգավիճակ,ներվել ամեն բան, ու այդ բարձր հովանու ներքո Ալեքսանյանը խժռում է մեր տնտեսությունն ու ավար կուտակում բացառապես իր եւ իշխանության ընդհանուր քսակի համար, այնքան է մեծամտացել, իրեն կարեւորված է համարում, որ կարողանում է իրեն հրամցնել իբրեւ ամենապոպուլյար դեմքերից մեկը, որի հետ հարցազրույց անելը փող արժե։ Ժամանակը անցնում է, կառավարությունները գալիս-գնում, իսկ Սամվել Ալեքսանյանը չի կորցնում իր կայուն տեղը իշխանական երկնակամարում։ Նույնիսկ Կարեն Կարապետյանն անզոր գտնվեց այս օլիգարխի առաջ։ Թեպետ հայտարարվում էր, թե հեսա-հեսա Կարեն Կարապետյանն արմատախիլ է անելու օլիգոպոլիաները, դաշտն ազատականացնելու է բոլորի առջեւ, նա անգամ իր հեռախոսահամարը տրամադրեց համայն հայությանը՝ հորդորելով խոչընդոտների ժամանակ իրեն ահազանգել։ Բայց ոչինչ էլ չփոխվեց, մի քանի կոսմետիկ փոփոխություններ, մի քանիսին հարկադիր արձակուրդ ուղարկելով, փորձում են ռեֆորմի իմիտացիա առաջացնել։ Օրինակ Լիսկան կորցրեց պաշտոնը, բայց մեկ շաբաթ հետո մատնեց իշխանություններին՝ հայտարարելով, որ վերադառնալու է, ընտրություններին էլ ինքն է Սյունիքում դերակատար լինելու։ Հիմա թող մի քանի կիլոգրամ շաքարավազ էլ մեկ ուրիշը ներկրի, դա ինչ մեծ հարված է հասցնելու Սամվել Ալեքսանյանին, անշուշտ՝ ոչ մի։ Փոխարենը նրա նկատմամբ ամենաթողությունը սահմաններ չունի։ Օրինակ երեք օր առաջ բոլոր լրատվամիջոցները հայտնեցին նրա ամենաքիփի՝ Բոգոյի ձերբակալության մասին։ Բոգոն՝ Ռուբեն Կոստանյանը Ալեքսանյանի օգնականն է, նրա «սեւ գործերի» կարգադրիչը։ Ընդամենը մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Բոգոն ազատության մեջ է։ Ուրբաթ երեկոյան դատարանը բավարարել էր քննիչի որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությունը, ապա փոխել խափանման միջոցը գրավով։ Կոստանյանը մեղադրվում է բռնության գործադրմամբ ինքնիրավչության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հուլիսի 20-ին նա «555» հացատանը հրազենով կրակել էր «Ֆեռո» ընկերության սեփականատեր Ռոբերտ Ավետիսյանի վրա, որին օբյեկտ էր հրավիրել 10 մլն դրամ պարտքը հետ ստանալու ակնկալիքով։ Հիշեցնենք նաեւ Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը՝Ձկնկուլ մականունով, որը 2002-ից աշխատել էր պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, ամիսներ առաջ լրատվամիջոցներին պատմել էր, թե ինչպես է Ալեքսանյանը առևանգել իրեն, խլել բիզնեսները։ Դրանից հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագներով քրգործ հարուցվեց, սակայն Ձկնկուլը 19 օրվա մեջ 19 տարբեր հերքումներով հանդես եկավ մեկ նշելով, թե խմած Է հարցազրույց տվել, մեկ էլ թե տեղյակ չի եղել, որ իր զրուցակիցը լրագրող Է եղել, այլ իմացել Է, որ «իր ընտանիքի անդամ է», իսկ թե ինչ եղավ վերջում, բոլորին է հայտնի։ Իսկ հոկտեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ Ձկնկուլը սպանվել է Մոսկվայում։ Մոտ երկու ամիս է որեւէ լուր չկա այդ մասին։ Իհարկե, հավատարիմ մնալով անմեղության կանխավարկածին, չենք կարող չնկատել, որ այս սպանությունը տեղի ունեցավ Ալեքսանյանի գործերի մասին աղմկոտ հայտարարություններից հետո։ Սակայն ինչպես տարիներ շարունակ, Սամվել Ալեքսանյանը ջրից միշտ չոր է դուրս եկել։ Ի դեպ, մի ժամանակ առաջ ասում էին, թե նա իբրեւ երախտագիտության նշան իրեն ամեն անգամ «մաքրելու» համար ամեն ամիս մեծ գումարներ է մուծվում դատախազություն, իրավական բարձր մարմիններ։ Անի Սահակյան

դիտվել է 102 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ընտրություններից առաջ Ռուսաստանը «կատոկում է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մշակույթի տան հիմնանորոգման խորհրդատվության համար տրվել է շուրջ 4 մլն դրամ. «Փաստինֆո» Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան Կոտայքի մարզում«Mercedes»-ը բախվել է հողաթմբին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում․ կան ձերբակալվածներ Երիտասարդները կողմ են հանքարդյունաբերությանը. սեբաստացիները` ԶՊՄԿ-ում (video) Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am