Ի՞նչ են բերել Բաքու` Լավրովի հետ հանդիպումից հետո

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, որտեղ իշխանությունների հետ հանդիպմանը տարածաշրջանային հարցերից բացի` Լեռնային Ղարաբաղի խնդիրն է քննարկել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Հաղորդվում է, որ հանդիպմանը Ալիևն ու Չավուշօղլուն քննարկել են մի շարք հարցեր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Այնուհետև տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որից հետո Մամեդյարովը հայտարարել է, որ իրենք քննարկել են նաև «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ու «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծերը։ Մամեդյարովի խոսքերով՝ TANAP նախագծի իրագործումն իրականացվել է 50 տոկոսով։ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ TANAP-ն իրենց համար առաջնահերթ առաջադրանք է. «Ադրբեջանական գազը նախ կհասնի Թուրքիա, ապա՝ Ադրբեջան»։ Չավուշօղլուն հավելել է, որ իր ադրբեջանական վերջին այցից հետո Թուրքիայում իրականացվել է ռազմական հեղաշրջման փորձ, և իրենք գոհ են FETÖ-ի դեմ Ադրբեջանի մղած պայքարից. «Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն»։ Սակայն, պաշտոնական հանդիպումների մասին սուղ տեղեկությունների ֆոնին Թուրքիայի արտգործնախարարը, կարծես, որոշել է լրացնել բացը... Չավուշօղլուն հայտնել է, որ Ալանիայում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է ղարաբաղյան հակամարտության թեման, աջակցել Մոսկվայի ջանքերին։ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ բանակցություններ էին անցկացրել Ալանիայում հինգշաբթի օրը։ Այնուհետև ուրբաթ երեկոյան Թուրքիայի արտգործնախարարը ժամանել էր Բաքու։ Ի՞նչ է բերել Բաքու Չավուշօղլուն` Լավրովի հետ հանդիպումից հետո` հարցն ամենակարևորն է: Ինչպես երևում է, Չավուշօղլուն դատարկաձեռն չի եկել Բաքու... «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը ղարաբաղյան թեման բարձրացվել է։ Ռուսաստանը զբաղված է ղարաբաղյան հարցի կարգավորմամբ։ Ընդգծվել է այդ հակամարտության կարգավորման կարևորությունը։ Մենք աջակցում ենք այդ ուղղությամբ Ռուսաստանի ջանքերին»,-ասել է Չավուշօղլուն Բաքվում կայացած մամլո ասուլիսում՝ հավելելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Այս շաբաթ կկայանա ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, և Բաքուն, փաստորեն, Թուրքիայի միջոցով «խաղում է»` Մոսկվայով: Այսինքն, ցույց տալով, որ այս պահին Մոսկվան է ԼՂ կարգավորման «մոդերատորը», ինչը, ըստ Թուրքիայի և Ադրբեջանի` նշանակում է, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի, իբր` «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» պահպանման շրջանակներում: Մինչ Բաքուն` Մոսկվա-Անկարա դաշտում սպասում է իր համար ցանկալի «պտուղներին», Մամեդյարովը հանկարծ հիշել է Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման մասին, և ոչ միայն, ներկայացրել է նաև Ադրբեջանի նախապայմանը... Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը դեմ չէ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնմանը. «Ինչ վերաբերում է Կասպրշիկի գրասենյակի ընդլայնմանը, առաջին հերթին պետք է զբաղվենք տրամաբանական հարցերով։ Մենք դեմ չենք գրասենյակի ընդլայնմանը, սակայն նախ անհրաժեշտ է զորքերը դուրս բերել մեր տարածքներից»։ Այլ կերպ ասած` պաշտոնական Բաքուն մերժել է նաև Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման առաջարկը, որն արվել էր մայիսին: Ստացվում է, որ պաշտոնական Բաքուն պաշտոնապես մերժում է Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման, ինչպես նաև` սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկները: Կարևորն այն է, որ Ադրբեջանը հույսը չի կորցնում Մոսկվայի աջակցությունը ստանալու ճանապարհին: Ահա, այստեղ` միշտ պատրաստ են... Հավատում են Մոսկվայի «ջանքերին»: Թամար Բագրատունի

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am