Ավտովթար Լոռու մարզում. Nissan մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ հայտնվել է ջրատարում
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին՝ Կողեր գյուղի վարչական տարածքում, Nissan մակնիշի 34 FQ 953 համարանիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին, այնուհետև՝ ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ դուրս է եկել հանդիպակաց գոտի և հայտնվել ճամփեզրի ջրատարում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan մակնիշի ավտոմեքենայի ուղևորները ուսուցիչներ էին, ովքեր Վանաձորից մեկնելիս են եղել Այրում: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
