Ո՞րն է Կարեն Կարապետյանի հաջողակ լինելու բանաձևը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կազմակերպած Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ հաջողակ լինելու դեպքում ինքը ցանկություն ունի երկար ժամանակով աշխատել որպես ՀՀ վարչապետ: Կարեն Կարապետյանին հարց է ուղղվել` նա լինելու է Հայաստանի հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն մինչև հաջորդ համապետական ընտրություննե՞րը, թե՞ մինչև 2018 թվականը. «Այսպես պատասխանեմ հարցին. ես եկել եմ ընդամենը 6 ամիս աշխատելո՞ւ` ո՛չ: Ցանկություն ունե՞մ երկարատև աշխատելու` եթե հաջողակ լինեմ, ապա այո՛, բայց ես չեմ կարող բեռ դառնալ, եթե չլինեմ արդյունավետ»,– հայտարարել է վարչապետը: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին ՀՀԿ 16-րդ համագումարի ընթացքում հայտարարել է, որ եթե գալիք ընտրություններում ՀՀԿ-ն վստահության քվե ստանա, ապա կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո իր՝ վարչապետ դառնալու հավանականության մասին Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ համագումարում արած հայտարարությունից հետո Կարեն Կարապետյանն առաջին անգամ է անդրադառնում: ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի՝ վարչապետ դառնալու մասին խոսելիս «եթե»-ներ չմատնանշեց, մինչդեռ ինքը՝ Կարեն Կարապետյանը, իր երկարատև պաշտոնավարման համար շատ կոնկրետ պայման է նշել՝ լինել հաջողակ: Հայաստանի նման երկրներում, որտեղ երկրի արտաքին պարտքը հատել ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմանը, աղքատության ցուցանիշը գերազանցում է 30 տոկոսը, արտագաղթի ծավալներն օրեցօր մեծանում են, իսկ երկիրը գտնվում է մշտական շրջափակման մեջ՝ չունենալով արտաքին աշխարհի հետ ո՛չ ծովային, ո՛չ էլ լիարժեք երկաթուղային ճանապարհ, հատկապես վարչապետի համար հաջողակ լինելը շատ բարդ, կարելի է ասել անիրատեսական գործ է: Հայաստանում գոնե առաջիկա 2-3 տասնամյակում թերևս հնարավոր չէ լինել հաջողակ վարչապետ, առավել ևս, որ բացարձակապես չափելի չեն հաջողակ լինելու  արդյունքները: Ակնհայտ է, որ անգամ շատ լավ աշխատելու դեպքում վերը թվարկած խնդիրները չեն կարող կարճ ժամկետում գոհացուցիչ լուծում ստանալ՝ անկախ վարչապետի անձից: Եվ ուրեմն ի՞նչ է նկատի ունեցել Կարեն Կարապետյանը՝ ասելով՝ կմնամ, եթե հաջողակ լինեմ: Հնարավոր է, որ նա այս կերպ ապահովագրել է ինքն իրեն, եթե հետագայում այնուամենայնիվ որոշի վարչապետ չաշխատել, նա շատ հանգիստ կարող է հիշատակել «կմնամ, եթե հաջողակ լինեմ» հայտնի հայտարարությունը և ասել, որ ինքն արել է այն, ինչ ասել էր: Այս պահի դրությամբ հաջողակ լինելու բանաձևը Կարեն Կարապետյանը սկսել է պետական ուռճացված համակարգը կրճատելուց: Նա արդեն լուծարել է պետական գերատեսչություններ, մի շարք ԾԻԳ-երի, հայտարարել է, որ մնացածները ևս կիսով չափ պետք է կրճատվեն: Պետական կառավարման համակարգի՝ նախարարությունների աշխատակազմերում սպասվում են 25-30 տոկոս կրճատումներ, լուծարվում կամ միավորվում են ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երը: Քննադատությանը, թե կրճատումների հետևանքով գործազրկության մակարդակն է մեծանում, Կարեն Կարապետյանը պատասխանել է, որ գործազրկության դեմ պայքարի համար պետք է նախ աշխուժացնել բիզնեսը. «Կրճատումներով գործազրկությունը շատացնո՞ւմ եմ, մյուս կողմից մշտական բողոքներ են հնչում ոչ արդյունավետ կառավարման մասին. ես կրճատե՞մ, թե՞ պահեմ: Եթե իրենք արդյունավետ չեն, իզուր աշխատավարձ ես տալիս, արդյունք չեն տալիս, պահե՞մ: Համենայնդեպս, ես վստահ եմ, որ մենք ճիշտ ենք անում»,- ասել է նա: Կարապետյանը նաև ասել է, թե փորձելու են բռնել գործ անող մարդու ձեքռը, պիտի բարելավեն կյանքը, որ արտագաղթը նվազի…. Ասել է նաև, որ իսկապես ուզում է Հայաստանը դարձնել ավելի լավ երկիր: Բայց ո՞ր վարչապետն է հակառակն ասել:   Դավիթ Մանուկյան

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am